««Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը սխալ են մեկնաբանվել». Կարպիս Փաշոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները: Մի քանի շաբաթ առաջ «Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է: Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից: «Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամաշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի: Արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է: Հարցազրույցի մեջ ես նշում եմ, որ արժի նրանց մի փոքր հանգիստ թողնել և չշահարկել նրանց անունները: Այս միտքը նույնպես սխալ է մեկնաբանվում, իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարագանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում: Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում եմ Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին: Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ: Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ: Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են: Հարգանոք՝ Կարպիս Փաշոյան»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am