Ինչու է Փաշինյանը «չորել» եվրոպացի պաշտոնյաներին

Բրյուսելից Երևան վերադարձի ճանապարհին` Զավենտիմ օդանավակայանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Անդրադառնալով իր առաջին այցին` Եվրոպա, Փաշինյանը նշել է. «Այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կոնտակտների հաստատման այց, և այդ առումով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել: Իրենք մեզ համար առայժմ միայն շնորհավորանքներ և կոմպլիմենտներ ունեին, հաճելի էր լսելը, բայց նաև իրենք հասկացան, որ էդ վիճակում չենք մենք, որ կոմպլիմենտներից և հաճոյախոսություններից հալվենք: Ես նրանց ասացի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաև հայցորդի կարգավիճակում չենք: Ասացի, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն չկա, նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ, կամ պետք է հայտարարությունների ոգևորվածության մակարդակն իջեցնել, կամ քաղաքականությունը փոխել»: Այնուհետև նա հայտնել է, որ տարբեր հանդիպումներում շեշտել է կարևոր ուղերձը` «ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ` արժեքային համակարգ է, մեր հավատամքն է»: Ըստ Փաշինյանի` կան երկրներ, որտեղ ժողովրդավարության պահանջը դրսից է դրվում, մեզ մոտ դա դրվել է ներսից` ժողովրդի պահանջով, հետևաբար ոչնչով կախված չէ դրսի օժանդակությունից. «Ես ուղիղ տեքստով ասել եմ իրենց` մենք այդ փոփոխությունները միևնույն է, կանենք` կա՛մ ձեր աջակցությամբ կամ առանց դրա, մեզ համար չկա թեմա` եթե չաջակցեք, փոփոխություն չի լինի: Ժողովրդավարությունն ու այս փոփոխությունները չենք պատրաստվում դարձնել սակարկության առարկա, կոռուպցիայի դեմ պայքարում ենք ոչ թե նրա համար, որ ԵՄ-ն է պահանջում, որ պայքարենք, այլ ընդհակառակը` մեր ժողովուրդն է պահանջել: Ես նրանց շատ պարզ ասացի, որ մենք այստեղ հայցորդի կարգավիճակով չենք եկել, միևնույն է, անելու ենք մեր փոփոխություններ, այդ դո՛ւք կարող եք բաց թողնել ձեր շանսը` ձեր աջակցությունն ունենալու այդ փոփոխություններում: Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար արտաքին քաղաքական սակարկության առարկա չի կարող դառնալ»: Այս համատեքստում Փաշինյանը նույնիսկ պատմել է, որ վերջերս մի շփման ժամանակ ԵՄ ներկայացուցիչներից մեկը զարմացած ասել է` ո՞նց էր Հայաստանում այսքան թաքնված կոռուպցիա, և Փաշինյանը նրան պատասխանել է. «Մեզ ձեռք մի առեք, թե տեղյակ չէիք, շատ լավ էլ գիտեիք, ամեն ինչից տեղյակ էիք, տեղ կար, որ որոշում էիք չնկատել, հույս ունենալով աշխարհաքաղաքական առավելություններ ստանալ, հիմա չունեք, որովհետև ձախողվել է, հիմա շոկային վիճակում եք»: Երբ եվրոպացի չինովնիկը Փաշինյանին ասել է, որ պատրաստ են ինչ-որ մի ծրագրի շրջանակում ինչ-որ մի գումարի աջակցություն հատկացնել Հայաստանին՝ «ես նրան տվեցի մի հայտնի կոռուպցիոների անուն, ասացի, որ նրան մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումարը կթափվի, էնպես որ, էդ գումարը, եթե ուզում եք, դուք նեղ վիճակում եք, ձեզ պահեք, կծախսեք, մենք կգտնենք ներքին բարեփոխումների արդյունքում»: Փաշինյանն այսպիսով, նկատել է, որ տարբեր հանդիպումների ժամանակ եղել են ինչպես ջերմ բարեկամական, այնպես էլ` գործնական, դիվանագիտական և նույնիսկ` սուր խոսակցություններ. «Կարող եմ ասել, որ շփումներում ես եղել եմ ուղիղ, անկեղծ, բաց, ինձ համար կարևոր է եղել, որ մեր դիրքորոշումներն ընկալեն առանց տարընթերցումների», ընդհանուր առմամբ եղել են «սովորական աշխատանքային հանդիպումներ»: Փաշինյանի պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ նա գոհ չէ ԵՄ-ից, առհասարակ Արևմուտքից, արևմտյան կառույցներից Հայաստանի վերաբերյալ բռնած դիրքորոշումից: Նա մի կողմից հասկացնել է տվել, որ հայաստանյան փոփոխությունները դրանք արևմտյան կողմնորոշման չեն, մյուս կողմից հստակ հասկացրել է՝ կա՛մ աջակցեք, եթե անկեղծորեն հավատում եք Հայաստանի առաջընթացին, կամ հետո դրա հնարավորությունը չեք ունենալու, Հայաստանը դրա կարիքը չի ունենալու: Փաշինյանի ուղերձները, ըստ էության, ցույց են տալիս, որ նա և իր կառավարությունը հիացած չէ արևմտյան գործիչների ու կառույցների «կոմպլիմենտներով», այսինքն՝ դա բավարար չեն համարում: Թե՛ Հայաստանի ներքաղաքական, տնտեսական և թե՛ այլ բնագավառներում, և թե՛ ԼՂ խնդրում պաշտոնական Երևանը ի դեմս, Փաշինյանի նոր կառավարության, արևմուտքից ակնկալում է կոնկրետություն, հստակություն, անկեղծություն և գործողություններ, կոնկրետ քայլեր: Այլ կերպ ասած՝ հիացական «կենացների» ժամանակներն անցել են: Իրականում, Փաշինյանի բացահայտումներից կարելի է նաև եզրակացնել, որ նա այս երկու ամիսների ընթացքում չի ստացել այն աջակցությունը Արևմուտքից, որն ակնկալել է: Նշանակում է, որ նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» հետո արևմտյան գործիչները նրան մինչ այժմ լուրջ չեն վերաբերվել: Ինչպես նրանք կվերաբերեն Փաշինյանին հետագայում՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am