Կառավարությունում թերթեր չեն բաժանորդագրվում-կարդում՝ թերթ կարդացող-պատմողներ են պահում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մամուլի, ազատ խոսքի, հանրությանը իրազեկելու հարցերի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը գնալով ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ, երիտասարդ իշխանավորները որոշեցին, որ անձամբ են իրականացնելու հանրային իրազեկումը եւ, սկսած վարչապետից, վերջացրած վարչությունների պետերով ու  նախարարներով, սկսեցին Ֆեյսբուքում «լայվեր» մտնել, ստատուսներով հաղորդել ամենակարեւոր ինֆորմացիան՝ դրանով նախ անիմաստ դարձնելով գերատեսչություններում աշխատող մամուլի եւ հասարակայնության հետ կապերի հսկայական ծառայությունների աշխատանքը, ապա մամուլը մղելով հետին պլան։ Հասկանալի է սոցցանցերի դերակատարումը մեր կյանքում, բայց պետական պաշտոնյան չի կարող լրատվամիջոցների աշխատանքը ստվերել, լրագրողներին հարցազրույցներ չտալ եւ հանրային իրազեկման քաղաքակիրթ հարթակները՝ ԶԼՄ-ները, չօգտագործել։ Ապա պարզվեց, որ երիտասարդ պաշտոնյաները դեռ չեն թոթափել ընդդիմադիրի իրենց արտոնյալ կեցվածքը եւ կարծում են, որ մարդիկ իրենց միայն պետք է գովերգեն ու փառաբանեն։ Եվ ըստ այդմ՝ սվիններով են ընդունում ցանկացած քննադատություն։ Հատկապես սոցցանցերում բանակներ պահող ջահելները։ Իսկ երեկ մեզ մի նոր անակնկալ էր սպասվում․ մեզ հետ կապվեց թերթերի վաճառքով զբաղվող կազմակերպություններից մեկը եւ ասաց, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրություններից։ Ընդ որում՝ ոչ միայն «Հրապարակի», այլեւ գրեթե բոլոր թերթերի։ Երբ թերթերի իրացնողները կապվել են այս խնդիրներով զբաղվող կառավարության ներկայացուցչի, այս պարագայում՝ կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի հետ, վերջինս անչափ ուշագրավ պատասխան է տվել։ Ասել է՝ մենք թերթ բաժանորդագրվելու-ստանալու կարիք չունենք, մենք 150 հոգանոց մեծ ՊՈԱԿ ենք պահում, էդ 150 հոգին ինչո՞վ պետք է զբաղվի, թող ամեն օր կարդան թերթերը, կառավարության անդամներին զեկուցեն, թե ինչ է գրում մամուլը։ Խոսքը, հավանաբար, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը ձեւավորվեց ՀՀ նախագահի եւ կառավարության համապատասխան կենտրոնների միավորումից եւ պետք է զբաղվի լուրջ վերլուծական աշխատանքով, Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը մշակի դրսում եւ ներսում։ Այս հսկա մարմինը, փաստորեն, ըստ Աճեմյանի, այնքան պարապ է, որ զբաղված է միայն օրվա թերթերը կարդալով եւ կառավարության անդամներին մամուլի տեսություններ տրամադրելով։ Հիշեցնենք, որ այս անձը՝ գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը, մի քանի օր առաջ հայտնվել էր աղմկոտ սկանդալի կենտրոնում՝ պարզվել էր, որ նա «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ է։ Գուցե այս տեմպերով գնալու պարագայում ՀՀ կառավարությունում ոչ թե «Հրապարակ», «Ժողովուրդ», «Առավոտ» եւ «Փաստ» թերթերը կարդան, այլ «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիր Ուլֆ Էկմանի կամ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արթուր Սիմոնյանի աշխատությունները։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am