Կանանց վստահված ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ հին (շատ հին) Հայաստանում Վանո Սիրադեղյանը ծրագիր ուներ, որ ճանապարհային ոստիկանության մեջ աշխատեն նաև կանայք, դա, մեղմ ասած, միանշանակ չէր ընդունվել: Մինչդեռ տրամաբանությունը շատ պարզ էր. հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարգազանց վարորդը կամաչեր կաշառք առաջարկել կին ոստիկանին, վերջինս կամաչեր կաշառք ուզել կարգազանց վարորդից: Այնուհետև այդ նախաձեռնությունը զարգացում չգտավ, փոխարենը այժմ աղջիկները Երևանում են կարգուկանոն հսկում, և դա, կարծում եմ, նույնպես դրական երևույթ է՝ կանանց ներկայությամբ մենք` տղամարդիկ, որպես կանոն, մեզ ավելի «ձիգ» ենք զգում: Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարևոր նշանակումներ են կատարվել: Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը` ջրային կոմիտեի նախագահ, Հռիփսիմե Գրիգորյանը՝ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի համայնքի, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Եթե նրանց գումարենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ինչպես նաև` մի շարք փոխնախարարների, ապա կունենանք ղեկավար մարմիններում երիտասարդ կանանց բավականին պատկառելի ներկայություն: Դա ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշների իրագործում է, այլ պետական համակարգում իրավիճակ փոխելուն ուղղված քայլ՝ նախևառաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում և խորհրդարաններում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են: Հետազոտողները վաղուց արդեն այդ երկու փաստերի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում: Կանայք ավելի շրջահայաց են, ավելի բարեխիղճ, նրանց մեջ ավելի թույլ է ամեն գնով հարստանալու ձգտումը: Նրանց հավակնություններն այլ տեղում են, փողի միջոցով ինքնահաստատումը կանանց մեծ մասի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Այն խնդիրները, որոնք կանգնած են հատկապես Հայաստանի զբոսաշրջության, քաղավիացիայի և ջրային տնտեսության առջև, իհարկե, ահռելի են: Այդ ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի: Բայց քանի որ նորանշանակ ղեկավարների վերաբերյալ այս առումով կասկածներ չկան, խնդիրները լուծելի են»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am