Կառավարությունն անում է որոշ քայլեր, որոնք բացասական ազդեցություն կունենան բիզնեսի վրա. ՀԱԿ

Կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեմ Կառավարության պայքարը թեեւ դեռ գտնվում է սկզբնական փուլում, այն արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի եւ կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։ Կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի ոճրագործության քննության եւ ավազակապետության կազմաքանդման  գործում կառավարությունն ունի Կոնգրեսի աջակցությունը։ Միեւնույն ժամանակ, տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից արվում են որոշ քայլեր, որոնք բացասական ազդեցություն կունենան բիզնեսի վրա։ Լինելով ազատական արժեքների կրող, ազատ տնտեսական նախաձեռնությանն աջակցելու եւ «պրո-բիզնես» դիրքերից հանդես եկող քաղաքական ուժ, Հայ Ազգային Կոնգրեսը կառավարության ուշադրությունն է հրավիրում այդ քայլերի հետևանքների վրա եւ ակնկալում շտկումներ, որոնք կապահովեն ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի զարգացման համար։

Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հանրային սննդի օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ բնագավառը արդեն երկար ժամանակ գտնվում է թռիչքաձեւ զարգացման մեջ, ապահովելով ռեստորանների, սրճարանների, բարերի, արագ սննդի փոքր կետերի քանակի, բազմազանության, սննդի և սպասարկման որակի աճ եւ լրջորեն խթանում է երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը։ Նման վիճակը մեծապես կապված էր արտոնագրային հարկի կիրառման հետ։ Արտոնագրային հարկն իր պարզությամբ, կանխատեսելիությամբ նպաստում էր գործող օբյեկտների ընթացիկ աշխատանքին, ինչպես նաև նոր մասնակիցների մուտքին շուկա: Այն հնարավորություն էր տալիս սեփականատերերին և կառավարիչներին կենտրոնանալ բուն բիզնես պրոցեսների և հերթական պրոյեկտների վրա, իսկ հարկային ռիսկերի կանխատեսելիությունն այս ոլորտը դարձրել էր ներդրումների համար չափազանց գրավիչ: Սույն թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտները Հարկային Օրենսգրքի փոփոխությունների արդյունքում անցան շրջանառության հարկի։ Բնագավառի մասնակիցների հետ Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի  խորհրդակցությունների արդյունքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այդ օբյեկտների վրա էֆեկտիվ հարկային բեռը արդեն ավելացել է միջին հաշվով 2.5 անգամ, իսկ 2019թ. հունվարի 1-ից և հատկապես 2020թ. հունվարի 1-ից հետո` դրույքաչափը բարձրացնելու արդյունքում, հարկային բեռը կավելանա 4-5 անգամ: Արդյունքում թե տեղի կունենա գների աճ, որն իր հերթին սպառման կրճատման ռիսկ է պարունակում՝ այդ թվում գերակա ճանաչված տուրիզմի ոլորտում, և թե շահույթի էական կրճատումը կնվազեցնի ներդրումների ծավալը: Հարկ ենք համարում նշել, որ հարկման համակարգի նման արմատական փոփոխությունն արվել է բավական հապճեպ, առանց ոլորտի ներկայացուցիչների հետ լայն քննարկման: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի կանխատեսելի հարկային քաղաքականություն, որը ենթադրում է հարկման դրույքաչափերի մեղմ և աստիճանական փոփոխություն: Քանի որ սույն օրենսդրական փոփոխությունը ծրագրվել է նախորդ կառավարության կողմից, իսկ նոր կառավարությունն ըստ էության դեռևս խորամուխ չի եղել խնդրի մեջ, որպես ժամանակավոր և մասնակի լուծում, առաջարկում ենք, որ կառավարությունը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝  վերականգնելով հանրային սննդի ձեռնարկությունների մասով մինչև 2018թ. հուլիսի 1-ը գործող հարկային ռեժիմը, ներկայումս գործող 6 տոկոս դրույքաչափը կիրառել  2019 թ. հունվարի 1-ից, հանել Հարկային Օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի շարունակական բարձրացումը 2019 և 2020 թվականների համար: Հետագա մեկ-երկու տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի իրականացնել ոլորտի ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքների, ոլորտում ներդրումների, հարկային մուտքերի մշտադիտարկում, և այս ամենի վերլուծության արդյունքում կշռադատված որոշում ընդունել հանրային սննդի ոլորտի հարկման ռեժիմի և դրույքաչափերի վերաբերյալ: Հայ Ազգային Կոնգրես

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am