Գարեգին-Կտրիճ Ներսիսյանը ձերբակալվել ու մեկ գիշերվա ընթացքում արտաքսվել է Գերմանիայից

Արձագանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսին Մեր շատ հարգելի և սիրելի պարոն Վարչապետ, հունիսի 25-ին մեծ հետաքրքրությամբ լսեցի Ձեր անկեղծ ֆեյսբուքյան ասուլիսը և շատ շնորհակալ եմ, որ նման անմիջական կապ եք ստեղծում ժողովրդի հետ, ինչը նախորդ իշխանությունների օրոք բացարձակապես անհնարին երևույթ էր։ Միայն մեկ դիտարկում եմ ցանկանում անել այն խնդրի վերաբերյալ, որ ըստ Ձեզ պետությունն ու եկեղեցին բոլորովին անջատ են իրարից և դրա համար Դուք չեք ցանկանում միջամտել կաթողիկոսի հրաժարականի հարցին։ Դա իրոք շատ տրամաբանական մոտեցում է, երբ հաշվի ենք առնում 1921-1989 թվականներին կոմկուսի անդամների կողմից եկեղեցու հանդեպ իրագործվող անտանելի վերահսկողությունն ու ճնշումները։ Ձեր դիրքորոշումը նաև ճիշտ է, եթե նկատի է առնվում ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» (Հոդվ․ 17, 2) ։ Նման ձևակերպուների ենք հանդիպում գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրների իրավական դաշտում, ինչը որ բնականաբար պայմանավորված է կեսարապապական հարացույցի ավարտի հետ։ Սակայն Դուք ինքներդ վստահաբար շատ լավ գիտեք, որ դրան հաջորդող հոդվածում Հայաստանի Սահմանադրոյթյունը ոչ միայն կարևորում է մեր եկեղեցու յուրահատուկ դերը ժողովրդի կյանքում, այլ նաև հաստատում, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունը կարգավորվում է օրենքի ուժով։ Ըստ այդմ ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով» (Հոդվ․ 18, 1-2) ։ Նշանակում է, որ պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը հայաստանյան համատեքստում, ի տարբերություն գրեթե բոլոր ժողովրդական երկրների, բոլորովին յուրահատուկ ձևաչափ ունի, քանի որ հայ եկեղեցին մեր Հայրենիքում հակառակ բոլոր մնացյալ կրոնական կազմակերպությունների բացարձակ կարգավիճակ է վայելում։ Սա տեղի է ունենում ոչ թե ինչ որ մեկին իր սիրուն աչքերի դիմաց պարզապես պարգևատրելու, այլ մեր ազգային կյանքում ու հայրենաշինության մեջ պետական մարմինների և եկեղեցու համատեղ ծառայությունը նպատակասլաց կերպով կարգավորելու համար։ Այլապես բոլոր պաշտոնական միջոցառումներին և զորահանդեսներին Ձեր կողքին կանգնած կլիներ ոչ թե Գարեգին Բ վեհափառը, ինչպես դա տեսանք Սարդարապատում, այլ, խոսքի օրինակ, Եհովայի վկաների ներկայացուցիչը կամ էլ ինչ որ մեկ այլ կրոնի/հարանվանության առաջնորդ։ Իսկ ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում, երբ Մայր Աթոռի գահակալը, մեղմ ասած, շեղվել է իր բուն ծառայությունից և լրջորեն վնասում է եկեղեցու առաքելությանը։ Սա միայն ես չեմ ասում, այլ հայ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև վերջին շրջանում Հայր Կորյունի պես մի քանի գործող հոգևորականներ։ Արդյոք նման պարագայում պետությունը և մասնավորապես ԱԱԾ-ն պարտավոր չէ՞ մանրամասն քննել թե՛ տվյալ կաթողիկոսի մութ կենսագրականը, սկսած օրինակ այն փաստից, որ Գարեգին-Կտրիճ Ներսիսյանը 1975-ից արտասահմանում հոգևոր հովիվ և ասպիրանտուրայի ուսանող եղած ժամանակ ձերբակալվել ու մեկ գիշերվա ընթացքում արտաքսվել է Գերմանիայից (դեպորտ ձեռնաշղթաներով), և թե՛ նրա հայրապետության շրջանի տխրահռչակ գործունեությունը, որն այսօրվա մամուլում «սրբապիղծ և ազգադավ» հոմանիշներով է բնութագրվում։ Այլ խոսքերով ասած, ինչքա՞ն կարելի է հանդուրժել։ Մինչև որ այս տգետ ու անտաշ մարդը բոլորովին չապամոնտաժի՞ Մայր Տաճարը կամ մինչև որ իր երեսից հայության ողջ գիտակից խավը չհեռանա՞ եկեղեցուց։ Եթե դեռ ինչ որ անհասկանալի պահեր կան, ապա կարծում եմ, թեմակալ առաջնորդներն արդեն պատրաստ են իրավապահ մարմիններին մանրամասն ցուցմունքներ տալ։ Մեր եպիսկոպոս հայրերը կարող են Ձեզ, անշուշտ, ավելին խոստովանել, քան այն ամենն, ինչ որ իրենք անձամբ ինձ են բազմիցս պատմել։ Եվ եթե մի օր ԱԱԾ-ն իսկապես խուզարկի Գարեգին Բ-ի թաքստոցները, ապա կհայտնաբերվեն ոչ միայն տարբեր տրամաչափի զենք, խոշոր կծիկներով գումարներ ու կիլոգրամներով դեղորայք, այլ շատ ու շատ ավելի զարմանալի նյութեր․․․ Ուստի, բնավ չքաջալերելով խորհրդային շրջանի հակաեկեղեցական մոտեցումը, միգուցե ժամանակն է, որ մեր եպիսկոպոսներին կանչեք առանձնազրույցների, որովհետև իրենք քաջածանոթ են Գարեգին Բ-ի ոխակալ բնավորությանն ու, բնականաբար, վախենում են այս ամենի մասին հրապարակայնորեն բարձրաձայնել։ Երևի թե բարոյապես աճելու համար, իրոք որ, ժամանակն է մեղքերի խոստովանության և ապա բոլոր մահկանացուներիս համար օրենքով սահմանված քրեական պատասխանատվության։ Վստահելով Ձեզ, համոզված եմ, որ մեր նորաստեղծ եռանդուն կառավարությունը դեռևս առողջ մնացած հոգևորականների հետ միասին շուտով կարգավորելու է այս հրատապ խնդիրը և Սբ․ Գրիգոր Լուսավորչի օջախում վերջ են գտնելու 1999-ի հոկտեմբերի 27-ից հաստատված ստալինյան բռնապետությունը, հոգեբանական տեռորը ու ՀՀԿ-ական թայֆայամոլությունը։ Շնորհակալ եմ շատ Ձեր ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս Աստծո օրհնությամբ ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ։ Հարություն (Գարեգին աբեղա) Հարությունյան աստվածաբանական գիտությունների դոկտոր (նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) Harut Yun-Yan-ի գրառոմը

դիտվել է 11756 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am