Հեղափոխության թանգարանում տեղադրեք դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները. Վահրամ Սահակյան

«Ես կարծում եմ, որ նման նվիրական գաղափարը պետք էր հղանալ և իրագործել ոչ թե 2 օր առաջ, այլ նվազագույնը հեղափոխությունից 20 րոպե հետո։ Եվ ինչո՞ւ դրա համար պետք է ինչ-որ մի բաժին ստեղծել պատմության թանգարանում։ Թավշյա հեղափոխության մասունքները չեն կարող տեղավորվել մեկ բաժնում և իմ խորին համոզմամբ դրա համար նախարարն ուղղակի պետք է Ազգային պատկերասրահի շենքը հատկացնի հեղափոխության թանգարանին։ Եվ դա պիտի լինի հեղափոխության թանգարանի հիմնական մասնաշենքը, մնացած մասնաճյուղեր կարող են համարվել Էրեբունիի թանգարանը, հենց նույն պատմության թանգարանը, ՆՓԱԿ-ը և էլի դրանց նման անիմաստ շինություններ։ «Ուշքի՛ եկեք, դեռեւս մի փոքր ժամանակ կա». Վահան սարկավագ Սահակյան Իհարկե, շենքը պետք է ենթարկել կաղապարային փոփոխությունների։ Առաջին հերթին պետք է քանդել երգող շատրվանները և այնտեղ կառուցել ապակե բրգաձև շինություն (ինչպիսին որ կա Լուվրի բակում), որ այնտեղից մարդիկ հազարներով լցվեն ներս։ Եվ ի՞նչ առավելություններ ունի Լուվրը, ասենք այնտեղ կա ինչ-որ հնացած Ջոկոնդա, իսկ մեր Հեղափոխության թանգարանում կարող է լինել այն ռագատկան, ինչով պուճուր ժամանակ խաղացել է մեր հաղափոխության առաջնորդը, չէ՞ որ նա էլ մանուկ է եղել, սիրել սղալ, դահուկներ քշել։ Մի խոսքով, այդ թանգարանը պետք է լինի մեծ ու լուսավոր, այնտեղ պետք է լինեն հատուկ սենյակներ, ասենք սենյակ, որտեղ հավաքված են լավագույն ԴՈՒԽՈՎ գլխարկները… սենյակ, որտեղ ապակե ցուցասրահների մեջ լցված է հեղափոխության ժամանակ դուխով չրթած արևածաղկի սերմերի կճեպները… սենյակ, որտեղից կբուրի «Հեղափոխության ժամանակների ազգի կողմից արձակած քրտինքի հոտը»։ Պետք է ի ցույց հանել ամեն ինչ, ասենք ցուցասրահ-գարաժ, որտեղ ցուցադրված են ամենաակտիվ ազդանշան արձակած ավտոմեքենաները, ընդ որում՝ վարորդների մոմե արձաններով։ Եվ իհարկե, բազմաթիվ մասունքներ, այն ժամանակ դեռ պայքարող վարչապետի վիրակապը, փոխվարչապետի սանրը, կրթության նախարարի ամենօրյա շամպունը և այլն։ Բայց այս ամենը պետք չէ արգելափակել կարմիր ժապավենով, պետք է թողնել ազատ, որ ժողովուրդը մոտենա և համբուրի։ Սրահներին կից կարելի է և ստեղծել «Հետհեղափոխական պայքարի մասունքներ» բաժինը, որտեղ կլինեն մոմե քանդակներ, ասենք գեներալ Մանվելի ձերբակալության պահը, նրա վախեցած արջերը՝ կաղկանձելիս, դուրս բերվող տուշոնկաները և այլն։ Բայց ես խորհուրդ չէի տա, որ նախարարը փորձեր վերափոխել Երևանի փողոցների անվանումները, օրինակ՝ չարժի Մաշտոցի պողոտան կոչել Հպարտության պողոտա, քանի որ դրանից կօգտվեն համասեռամոլները իրենց Gay Proud Pride-ների համար։ Սասունցի Դավթի արձանը թողնում ենք տեղում, որքան էլ որ նախարարը դրա փոխարեն ցանկանա տեղադրել այսօրվա մարտիկներից որևէ մեկի հերոսապատկերը։ Մի խոսքով՝ աշխատանք կա և ես ողջունում եմ դա»։ Վահրամ Սահակյանի գրառոմը

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am