Յազիչյանն իր խոսքերի համար պետք է  գոնե դույզն-ինչ շոշափելի ապացույց բերի.Գևորգ Սրբազանն արձագանքում է Յազչյանին

 Գևորգ Յազչյանի հերքմանն ի պատասխան ներկայացնում եմ իմ արձագանքը.

1.Կաթողիկոսների ընտրության կապակցությամբ պատմության «խորագիտակ»ուսումնասիրող Յազիչյանը պետք է նկատած լիներ, որ Կաթողիկոսի ընտրությունը մշտապես պետական կարևորագույն խնդիր է եղել, և պետությունը մշտապես ձգտել էմասնակից լինել այս հարցին։ Եվ ոչ միայն պետությունը, այլ նաև համայն հայժողովուրդն է մշտապես նախանձախնդիր եղել կաթողիկոսական ընտրություններիժամանակ։ Եվ պատահական չէ, որ դարեր շարունակ հայ ազգը Կաթողիկոս է ընտրելԱզգային եկեղեցական ժողովների միջոցով, որոնց շնորհիվ ընտրություններինմասնակցել է, կարելի է ասել, համայն հայությունը։ Ուստի անգամ Յազիչյանն է ստիպված խոստովանում, որ ԿԳԲ ասելով, «ավելի լայն հասկացությամբ` օրվաիշխանություններին» պետք է հասկանալ։

 Իսկ մեկ այլ «վերլուծաբան», անդրադառնալով նշյալ խնդրի, ասում է՝ «Վազգեն Ա-ննշանակվել է ԿԳԲ-ի կողմից», ու փորձում ապացուցել ասածը, սակայն խոսքն ավարտում էհետևյալ բառերով՝ «Բայց դա չի նշանակում, որ նա (Վազգեն Ա-ն) վատ կաթողիկոս էեղել»։ Ուստի, հարց է առաջանում՝  ի՞նչ նպատակ են այս մարդիկ հետապնդում և ինչո՞ւեն այսօր նման աղմուկ բարձրացնում։

   Փաստորեն շահարկելով շատերի մոտ ոչ միանշանակ զգացումներ առաջացնող ԿԳԲկամ KGB հապավումները, հ. Կորյունն ու իր հետևորդները ցանկանում են ժողովրդի մեջհակասական տրամադրություններ ներարկել, հակադրություն ստեղծել, իսկ եթեհաջողվի՝ նաև ատելություն սերմանել հոգևոր բարձրագույն իշխանության նկատմամբ։

    Մինչդեռ, ինչպես ասացի, Կաթողիկոսական ընտրությունները կատարվում ենԱռաքելական Եկեղեցու դարավոր կանոնների և ավանդույթների համապատասխան, ևիրենց հերյուրանքներում պետական պաշտոնյաների կամ հատուկ ծառայություններիանունները շահարկողները, փաստորեն, համայն Հայ ժողովրդին ու Ազգայինեկեղեցական ժողովն են անարգում։

    Իսկ ինչ վերաբերում է «գործակալ» և «դրածո» եզրույթների նրբերանգներին, որ առկաեն հատուկ ծառայությունների լեզվամտածողության մեջ, ապա այստեղ Գևորգ Յազիչյանը,  հավանաբար, ավելի լավ է կողմնորոշվում, իսկ թե ինչո՞ւ՝ ինքը կիմանա։

  1. Առիթ ունեցել եմ նշելու, որ ակտիվիստների գործողություններն աղանդավորականբացահայտ տարրեր են պարունակում։ Այդ ամենն արտահայտվում է թե՛ նրանցհնչեցրած գաղափարների, թե՛ նրանց գործելաոճի մեջ։ Օրինակ՝ Կորյուն աբեղանայնպիսի մտքեր է հնչեցնում, որ այլևս կասկած չի մնում ասելու, որ այդ մարդնակնհայտորեն բռնել է աղանդավորության ճանապարհը: Խիստ մտահոգիչ է նրա վերջինհայտարարություններից մեկը,  թե Սուրբ Երրորդության Երրորդ դեմքը՝ Սուրբ Հոգին,որպես պատիժ սպանեց սպարապետ Վազգեն Սարգսյանին կաթողիկոսականընտրություններին միջամտելու համար («Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ոչնչացրեց:Դա Աստծո հրաշքն էր» https://www.youtube.com/watch?v=b1w1JG8IIhg)։ Սա դեմ է ՍուրբՀոգու դավանանքի՝ Եկեղեցու վարդապետությանը։

 Եկեղեցու դավանանքի համաձայն Սուրբ Հոգին մխիթարիչ է (Հովհ. 14.25), զորություն,շնորհներ պարգևող է (Գործք 1.8), ներշնչող է (Հաւատամք), կենդանարար է, ազատիչ և ոչպատժող, ոչ բռնադատող (Սուրբ Գրիգոր Տաթևացի): Վերնշյալ մոլորությունը հակասում էնաև Կ.Պոլսի Բ Տիրեզերական ժողովի որոշումներին, ի մասնավորի՝ 1-ին կանոնին:

Եթե ընդունում ենք, որ Սուրբ Հոգին մարդասպան է, ապա դրանից կբխի, որ հոկտեմբերի27-ի ոճրագործները, ի գլուխ ունենալով Նաիրի Հունանյանին, ոչ ավել, ոչ պակաս Աստծուկամքն են իրագործել։ Եթե Աստծու կամքն են իրագործել, ուրեմն պետք է սրբացնել ՆաիրիՀունանյանին և մյուսներին։ Ավելին, եթե Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք էր,ուրեմն՝ Նաիրի Հունանյանը հրաշագործ է։

Այստեղ չեմ կարող չանդրադառնալ Յազիչյանի այն պնդմանը, թե՝ Վազգեն Սարգսյանըմտել է եպիսկոպոսների մոտ և «սպառնալիքներով ու հայհոյանքներով» ուղղորդել նրանց,թե ում ընտրեն (https://mobile.facebook.com/story.php?story_fbid=1842153459424621&id=1832653490374618&_rdc=1&_rdr)։ Այս կապակցությամբ,թերևս, պետք է պահանջենք, որ Յազիչյանն իր խոսքերի համար գոնե դույզն-ինչշոշափելի ապացույց բերի, այլապես, գուցեև ոմանք ստիպված լինեն դատական կարգովպաշտոնական հերքում պահանջելու։

  1. Յազչյանի հերքման 3-րդ կետի կապակցությամբ (հիշեցնենք, Յազչյանն այստեղանդրադարձել է Դիվանատուն մտած անձանց մոտ թմրանյութի նմանվող զանգվածիհայտնաբերման խնդրին-խմբ. ) պարզապես հիշենք ոստիկանության տարածած՝թմրանյութի նմանվող զանգվածի  առկայությունը հաստատող հաղորդագրությունը(http://haydzayn.am/p/67241) և սպասենք փորձաքննության արդյունքներին։

 ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ  ՍԱՐՈՅԱՆ

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am