Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ այդ երկրում բանակցություններ անցկացնելուց հետո Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահին: Սակայն որևէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ համաձայնություն կարող է կայացվել նրանց միջև: Թրամփը պարզապես ասել է, որ զրուցելու են Սիրիայի մասին, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը: Մյուս կարևոր հարցն այն է, թե արդյոք Թրամփն ինչ որ կերպ կճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, թե ոչ: Իսկ սա մի հարց է, որն ինքը` Թրամփը չի բացառել: «Այս պահին ես այդ մասին չեմ կարող ասել, սակայն Ղրիմի հարցով մտահոգ եմ»,- այսպիսի անորոշ պատասխան է տվել նա օրեր առաջ: Բայց ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը կարող է Պուտինի հետ գագաթաժողովն օգտագործել Եվրոպայի անվտանգության հարցը բարձրացնելու համար: Դրան անհամբերությամբ սպասում են հատկապես եվրոպական փոքր երկրները, որոնք շատ խոցելի են ռուսական ագրեսիայի դեպքում: Նրանցից Յիրի Ռայտասալայի խոսքերով, հատկապես այն պետությունները, որոնք չունեն պաշտպանության մեծ ուժեր ու մեծապես կախված են ՆԱՏՕ-ից, իրոք պիտի անհանգստանան ռուսական սպառնալիքից: ՆԱՏՕ-ի անդամ պետություններից դժգոհ Թրամփը գործնական որևէ քայլ չի անում ռազմական այս դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց շատ են մարդիկ Եվրոպայում, ովքեր հարցնում են, իսկ եթե նա մի օր դադարեցնի աջակցությունը, ի՞նչ կլինի իրենց հետ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am