Հովիկ Աբրահամյանն իր «ունեցվածքը» նվիրում է լրագրողին
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել ,որ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։ Կապ հաստատեցինք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:Վերջինս մեզ ասաց.«Եթե ես ունեմ նման ունեցվածք,ինչի մասին գրել է տվյալ լրատվամիջոցը,ապա ես պատրաստ եմ դա նվիրել նրանց»: «Ես կառաջարկեի տվյալ լրատվամիջոցին ավելի ճշմարտանման լրատվություն տարածել և ավելի հետաքրքիր զբաղմունք գտնել»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:
