Օպերային թատրոնի ճակատագիրը խաչմերուկում

Մշակույթի դերի և կարևորության բարձրացմանը զուգընթաց կարևորվեցին նաև այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտների և բաղադրիչների զարգացման, բարձրացման և տարածման ուղղություններով։ Թերևս անհնար է պատկերացնել բարձր մշակույթն առանց օպերային արվեստի։ Վերջերս հաճախ են քննարկվում հարցեր՝ ուղղված արվեստի այս ճյուղի զարգացմանը։ Հայաստանում վերջին տարիներին օպերային արվեստի առաջ ծառացել են լուրջ խնդիրներ, հաճախ հնչում են կարծիքներ նույնիսկ այն մասին, որ այն գրեթե ճգնաժամային վիճակում է։ Երևանի սրտում գտնվող՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստի գագաթն է, քանի որ օպերաների և բալետների ցուցադրության գլխավոր իրավունքն ու հնարավորությունները, ինչպես գիտենք, տրված են նրան։ Այսուհանդերձ,  առանձնահատուկ ուշադրության և լուծման արժանի են դառնում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մշակույթի այս ճյուղում և գտնվում են խորքում։ Գաղտնիք չէ մեզ համար այն տխուր փաստը, որ  խիստ կրճատվել է  օպերաների  և  բալետների ներկայացումների այցելուների քանակը։ Կարծիք կա, որ սա կապված է բնակչության ֆինանսական դժվարությունների հետ, սակայն, ինչպես ասում են, այս խնդրի արմատները շատ ավելի խորն են։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ չնայած որևէ ակներև աշխատանք նկատելի չէ նոր այցելուներ  ներգրավելու, հանդիսատեսի շարժ կամ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ,այդուհանդերձ, ցուցադրությունները ունենում էին նաև մշտական այցելուներ.  նշենք այն փաստը, որ հանդիսատեսի դժգոհության մշտական պատճառը չթարմացվող ներկայացումներն են( նաև դրանց մատուցման ոչ արդիական լինելը), այն, որ  վերջին տարիների ընթացքում թատրոնում գրեթե իսպառ բացակայել են պրեմիերաները, այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ վերջին երկու տարիների ընթացքում խիստ կրճատվել է այդ( թեկուզ ոչ նորացվող և ոչ թարմ) ներկայացումների քանակը։ Մի շարք աղբյուրներ վկայում են, որ համակարգի ներքին խնդիրները հատկապես  ակներև են  դարձել 2015 թվականից սկսած, երբ կրճատվեց գլխավոր դիրիժորի հաստիքը՝ հանձին Կարեն Դուրգարյանի։ Այս շրջանից սկսած՝ սկսվեցին աշխատակազմի՝ արվեստագետների և երաժիշտների դժգոհությունները, բողոքներն ու բոյկոտները։ Բարձրաձայնվեցին կանոնադրության, ֆինանսավորման (աշխատավարձերի կրճատման հատկապես) և շարունակ կրկնվող ներկայացումների վերաբերյալ դժգոհություններ և բողոքներ։ 2017 թվականին նոր տնօրենի նշանակմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցին բողոքներն ու դժգոհությունները, սակայն շատ կարճ ժամանակ անց դրանք նոր թափ ստացան։ Կ. Օրբելյանի և աշխատակցուհի Կ. Կիրակոսյանի առաջին մի քանի հարցազրույցների վերլուծությունը թույլ է տալիս մտածել,  որ, կարծես, նրանց նախատեսած բարեփոխումը Օպերային թատրոնի ֆինանսավորումը նվազագույնի հասցնելն էր ( վարձակալել զգեստներ այլ երկրների թատրոններից, մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատել տասից ավելի բանիմաց մասնագետների, կրճատել ներկայացումների թիվը և այլն)։ Սակայն ոչ միայն պարզ տրամաբանությունը, այլ նաև երկու տարիների ընթացքում ունեցած հետընթացը ցույց տվեց, որ դա ամենևին զարգացման ծրագիր չէր կարող լինել։ Այս ամենի արդյունքը սպասել չտվեց, և շուտով աշխատակազմի դժգոհության աստիճանը հասավ գագաթնակետին և նվագախմբի նախաձեռնությամբ 2017 թվականի հունիսին տապալվեց բալետների  սակավաթիվ ներկայացումներից մեկի՝ <<Գայանե>> բալետի ցուցադրությունը, որը ակնհայտ բոյկոտ էր կառավարման համակարգի դեմ։ Այս շրջանում աշխատակզմի կողմից մի շարք նամակներ, դիմումներ, խնդրանքներ են ուղղվել ժամանակի վարչապետ Կ.Կարապետյանին, որոնք, սակայն, այդպես էլ մնացել են անարձագանք։ Հաճախ էին հնչում ելույթներ նաև այն մասին, որ օպերան և բալետը գնալով էլ ավելի են հեռանում ոչ միայն համաշխարհային, այլ նաև հայ մշակույթից։ Մասնագետները այս հանգամանքը բացատրում էին տնօրենի և գեղարվեստական ղեկավարի ոչ կոմպետենտ լինելու,  օտար լեզու և մշակույթ պարտադրելու փաստով, և տարօրինակ է, որ Հայաստանի միակ օպերային թատրոնի ճակատագիրը տնօրինում է հայոց լեզվին չտիրապետող և հայ մշակույթին  անհաղորդ, թեկուզ և տաղանդավոր  անձնավորություն։ Ներքին և արտաքին դժգոհությունների նոր թափն ու ալիքը ապահովեց հայ մշակույթի սրտում՝ Օպերային թատրոնում, ռեստորան կառուցելու ծրագիրը, որը սկսել էր քննարկվել նաև կառավարության կողմից, դժգոհողներն այս ծրագիրը որակեցին որպես բարձր մշակույթի հուշակոթողը բացառապես  բիզնես կենտրոնի  և Մայր թատրոնը <<Ատկատ Մյուզիք Հոլի>> վերածելու փորձ, որը նշանակում էր տորբետահարել բարձր մշակույթի զարգացման հնարավորությունը Հայաստանում։ Նշենք նաև, որ հաճախ էին արտահայտվում  Օպերային թատրոնը կազմալուծելու քաղաքականության իրականացման վերաբերյալ մտավախություններ։ Նշենք մի խնդիր ևս. այն վերաբերում է Օպերային թատրոնի՝ ճարտարապետական հոյակերտ կոթողին։ Արտաքին միջավայրը ևս հուսադրող չէ։ Վերջերս միայն մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ մաքրման ենթարկվեց Օպերայի բակում գտնվող՝ Հ. Թումանյանի արձանը,  որը սանիտարական առումով բավականին անմխիթար վիճակում էր, իսկ Ալ. Սպենդիարյանը համբերատար սպասում է։ Այսիպիսով՝ հայ բարձր մշակույթի պահպանման, զարգացման, հարստացման և համաշխարհային ճանաչման ձգտող գլխավոր կենտրոնի ու երաժշտաթատերական արվեստի անկումը շարունակվում է մինչ օրս, սակայն մենք լիահույս ենք, որ պետականակերտման լայնածավալ գործընթացը չի կարող իր մեջ չընդգրկել այս  հրատապ խնդիրների լուծումը, հայոց բարձր մշակույթի զարգացումն ու թռիչքն ապահովող քայլեր՝ սկսելով դրանք Մայր թատրոնի վերակառուցմամբ և վերածննդով։ Հեղինակ` Հասմիկ Իսրայելյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am