«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ ստիպված է դիմել դատարան (տեսանյութ). «Ա1+»

….  Նկարահանումների ժամանակ, սակայն,  պարզվեց, որ կինոխցիկը թերություն ունի, և այդ մասին տեղեկացվեց արտադրող ընկերությանը, որից գնվել էր տեխնիկան։ Ընկերության ներկայացուցիչը, հասկանալով խնդրի լրջությունը , շտապ արձագանքեց և առանց որևէ թղթաբանական քաշքշուկի, նույնիսկ մինչև թերություն ունեցող կինոխցիկի վերադարձման փաստաթղթերը պատրաստ կլինեն՝  ուղարկեց նոր կինոխցիկ, որը չորս օր հետո արդեն FedEx Արմենիայի գրասենյակում էր։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը ցուցաբերեց անտարբեր դիրքորոշում և տարբեր պատճառաբանություններ բերելով ու ամենաանհեթեթ փաստաթղթեր պահանջելով կինոխցիկի հանձնումը գնորդին մինչ օրս ուշացնում է։ Այն դեպքում, ըստ պարոն Մովսեսյանի,  երբ կարելի էր առաջին իսկ օրը լուծում տալ խնդրին և, ի դեպ , անհեթեթ փաստաթղթերի մասով ավելորդ անգամ չդառնալ ծիծաղի առարկա արտադրող ընկերության աչքում. «Այսինքն, ստացվում է, որ բյուրոկրատական մեքենան շարունակում է աշխատել»: 15 օր է նկարահանող խումբը պարապուրդի է մատնված և նկարահանումների գրաֆիկից շեղվել է։ Խախտվել են տարբեր օբյեկտներում նկարահանումներ իրականացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները և միայն ամենահրատապ նկարահանումների համար վարձակալվում է կինոխցիկ, որը ծախսատար է ընկերության համար՝ ֆիլմի առանց այդ էլ ֆինանսական սուղ բյուջեի պայմաններում։ «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է և պրոդյուսերը ասաց, որ ստիպված է դիմել դատարան՝ ֆինանսական և բարոյական վնասների փոխհատուցում պահանջելու համար։ Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am