Եղբոր պարտքի պատճառով ամբողջ ընտանիքին տանը պատանդ են պահել, փող շորթել, սպառնացել սպանել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարազգի երկու եղբայր Ռուսաստանում գումարի վերաբերյալ տարաձայնություններ են ունեցել հայազգի Հ.Խաչատրյանի հետ և տեղյակ լինելով, որ նրա եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երևանում՝ կազմակերպել են վերջինիս ընտանիքի ապօրինի ազատությունից զրկելը՝ գումար շորթելու նպատակով։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք 2018 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա երկու մանկահասակ երեխաները, մայրը, եղբոր կինը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ միասին, ու հայտարարել, թե Կ.Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվող եղբայրը քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին պարտք է 10 մլն ՌԴ ռուբլի։ Ապա պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ, մնացել է բնակարանում և բանալիով փակել դուռը։ Քիչ անց աշխատանքից վերադարձել է նաև Կ.Խաչատրյանի կինը, ում նույնպես մյուսների հետ միասին ապօրինի զրկել են ազատությունից՝ մինչև մայիսի 21-ը ժամը 18-ը՝ թույլ չտալով դուրս գալ տանից։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար հեռախոսազանգերի, ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ և ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։ Սպառնալիքների ազդեցության ներքո Կ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց է փոխանցել իր մոտ առկա 3.880.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ՌԴ ռուբլին։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց գրավ։ Եվս երկու անձ՝ քրեական հեղինակություն համարվող եղբայրները, որպես մեղադրյալ են ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրանց նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am