Էրեբունու անկարգությունների գործով 2 մասնակցի նկատմամբ կալանք կկիրառվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված չհամարելու պատճառաբանությամբ:  ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի արկայությունը: Իսկ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու համար գործերն ուղարկվել են ստորադաս դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ Կ. Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր Արեշի 26 փողոցների հատման վայրում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Գ. Խաչատրյանի, Է. Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դ. Համբարձումյանի կողմից կազմակերպած՝ բռնությամբ և ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին: Հանցավոր խումբը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել և տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել, էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել խաղաղ երթի մասնակիցներին: Այդ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մի քանի մասնակիցներ, պատահական անցորդներ, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողներ: Իսկ մյուս քրեական գործի շրջանակում Կ. Տոնոյանը նույն հատկանիշներով մեղադրվում է Է. Պետրոսյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Ֆորդ» սերվիսին հարող տարածքում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում նույնանման հանցավոր գործողություններով հավաքի մասնակիցների, պատահական անցորդների, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մի քանի ավտոմեքենաներ վնասելու մեջ: Վարույթն իրականացնող մարմինները միջնորդություններ էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժել էր միջնորդությունները: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հունիսի 5-ին դատարան միջնորդություն էին ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել էին, ինչի մասին որոշումների դեմ  էլ դատախազները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am