Արտակարգ իրավիճակ. փրկարարներն ու Սևանի ջրասուզակները, վտանգելով իրենց կյանքը, Շամիրամի ջրանցքում որոնում են քաղաքացու դին

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցք հոսող ջրատարում նկատել է մի քաղաքացու, ում ջրի ալիքները տանում էին Շամիրամի ջրանցքի ուղղությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչւթյան խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։ Տեղում են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Պետրոսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակները մեծ դժվարությամբ էին կարողանում մտնել նշվա հատված, քանի որ կատլավանը բավականին խորն է և 30 մետրից ավելի ջրասուզակները չէին կարողանում որոնողական աշխատանքներ կատարել։ Քամին այնքան ուժեղ էր, որ փրկարարների և ոստիկանների գլխից գլխարկներն էր շպրտում։ 2 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Է. Գալստյանը իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություն էր փոխանցում փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նահապետյանը կատարվածի մասին զեկուցել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, վերջինս էլ իր հերթին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի վաղը ժամանակավորապես ջրի հոսքը կանգնեցնեն, ինչը հնարավորություն կտա ջրասուզակներին առանց իրենց կյանքը վտանգելու կատարել որոնողական աշխատանքներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am