Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ համակարգող խորհրդում իր մասնակցությունը

Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ-ի համակարգող խորհրդում իր մասնակցությունը եւ սպասում «Երկրապահի» արտահերթ համագումարին: Հայտարարության մեջ ասված է. «Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները եւ դրանց հասարակական հնչեղությունը, Համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողությունները, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաեւ ԵԿՄ կառույցում, Փաստելով, որ Ազատամարտիկների Դաշինքի մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետեւողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու եւ զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար, Արձանագրելով, որ մինչեւ Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումը, Ազատամարտիկների Դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին եւ առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից եւ արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձեւավորված բոլոր վետերանական կառույցների եւ անհատ ազատամարտիկների մասնակցությունը, Հարկ ենք համարում, հասարակությանը տեղյակ պահել, որ Ազատամարտիկների Դաշինքը  որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ եւ ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին: Ազատամարտիկների դաշինքն առաջարկել է կասեցնել

  1. Մանվել Գրիգորյանի լիազորությունները,
  2. ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները,
  3. ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը:
  4. Անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ եւ ԱՆ ներկայացուցիչների:
Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաեւ Ազատամարտիկների Դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաեւ, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար: Ցավոք, ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է, իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ եւ փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ, համատեղ խորհրդակցությունների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ, ինչն այս փուլում անհնարին է դարձրել հետագա համագործակցությունը: Ելնելով վերը շարադրվածից Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ.
  1. Կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը:
  2. Մինչեւ արտահերթ համագումարը, մեր առաջ քաշած սկզբունքային խնդիրների շուրջ համապատասխան առաջարկ լինելու դեպքում, պատրաստ է շարունակել քննարկումները»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am