Եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ ՀՀ-ում. Փաշինյանը՝ Բրյուսելի հայ համայնքին

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին: Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը: Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր և խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր հանգամանք նշել. խոսվեց և ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես և վկա: Ցանկանում եմ նշել, որ հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետև բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են և բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ: Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետև անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության: Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում և նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 և ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում և կոռումպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ և առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր քան երբևէ: Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք և այդ հաղթանակը երբեք որևէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, և մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության և երջանկության բեռը: Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am