ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը

Ս. թ. հուլիսի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։ Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ և մեծ կարևորություն տալով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը՝ Արցախի Հանրապետությունը կամավոր հիմունքներով պատասխանատվություն է ստանձնել, որը բխում է Եվրոպական մշակութային կոնվենցիայից, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայից և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայից: Համապատասխան վավերագրերն ուղարկվել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին 2014 թ. դեկտեմբերի 22-ին և 2015 թ. հունիսի 30-ին։ Ստանձնած պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր տարի Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միջոցներ են հատկացվում պատմական հուշարձանների պահպանության նպատակով՝ անկախ դրանց ծագումից։ Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրև ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական և մշակութային հուշարձանները Նախիջևանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր և միայն 6 մզկիթներ։ Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։ Այս համատեքստում ընդգծված է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որևէ դրույթ, որը սահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում` եկեղեցիների կառուցումը։ Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել ավելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի հայտնվելը։ Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտահայտվում է Արցախի կողմից՝ ազատության և ժողովրդավարության ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքից ուժի միջոցով զրկելու փորձի մեջ։ Հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին: Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am