Խոսրով Հարությունյան. «Որդեգրած քաղաքականությունը հազիվ թե որևէ օտարերկրյա ներդրողի հետաքրքրությունը կշարժի»

Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ: Սակայն բյուջե փաստացի վերականգնված է 800 միլիոն դրամ: Տնտեսական ցուցանիշներն այս օրերին, չգիտես ինչու, չափվում են թալանված միջոցների վերադարձով, հավանաբար այն պատճառով, որ հանրությունն այս երկու ամսվա ընթացքում տեսնում է միայն ԱԱԾ-ի գործողությունները: Սակայն թալանված միջոցների վերադարձով տնտեսություն չես պահի: Տնտեսական զարգացման ի՞նչ դինամիկա կա, վարչապետը խոստացել էր, որ ներդրումային բում կլինի, դրա միտումները կա՞ն, այս հարցերն ուղղեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: -Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը, պետք է ասել, որ եթե ներդրումներ անել ցանկացողներ էլ կան, իրական արդյունքներ այս կարճ ժամանակամիջոցում հազիվ թե երևան,- ասաց պատգամավորը։- Վիճակագրական տվյալներով եթե խոսենք, նման հիմքեր չկան: Նպատակ չունեմ որևէ մեկի հայտարարությունը կասկածի տակ դնելու, չեմ էլ ժխտում, որ Հայաստանի հանդեպ կա լուրջ հետաքրքրվածություն, բայց հետաքրքրվելը մեկ բան է, իրական ներդրումներ անելը՝ լիովին այլ: Ներդրումները, նախ, ժամանակ են պահանջում: -Տնտեսական զարգացման կոնկրետ ծրագիր կամ դրա տեսլականը այսօր կա՞: -Կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ իմ վերապահումներն ունեմ: Այդ ծրագրում թեպետ առաջնային էր համարվել երեք ոլորտ, բայց որդեգրած քաղաքականությունը հազիվ թե որևէ օտարերկրյա ներդրողի հետաքրքրությունը կշարժի: Այդ ծրագրային փաստաթուղթը չէր կարող որևէ ներդրողի համար դառնալ հիմք: Հաջորդ էական խնդիրը. արտգործնախարարությունից կրճատվեց տնտեսական դիվանագիտության սեկտորը: Պարզվեց, որ արտգործնախարարությունն այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետևաբար ուզում եմ հասկանալ` օտարերկրյա ներդրողը ո՞ր խողովակներով պետք է հետաքրքրվի ու հասկանա, թե ինչ ենք ուզում անել: Ո՞վ է ասել, որ աշխարհը Հայաստանով է ապրում, իսկ երկրագունդը Հայաստանի շուրջն է պտտվում: Գուցե հիմա Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան նախկինում, բայց դա պայմանավորված չէ տնտեսական նոր հնարավորություններով, այլ քաղաքակիրթ իշխանափոխությամբ, հանրային կյանքի ժողովրդավարացմամբ: Ընդամենը այդքանը: Տնտեսական քաղաքականությունը, ներդրումներ բերելը կոնկրետ աշխատանք են, պոտենցիալ ներդրողի հետ կոնկրետ մարդ պետք է աշխատի: Ես նման աշխատանք չեմ տեսնում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am