Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից .վարչապետ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, վարչապետ դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ: Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է: Ես կարծում եմ, որ դա դեմ է նաև ժողովրդավարությանը, որովհետև հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար: «Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է: «Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում: Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, և մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում և այս անվտանգության համակարգում»,- ասել է նա: Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից: «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաև՝ ՆԱՏՕ-ի և Արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին: Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում: «Մեզ համար շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարևոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում: Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, և ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ: «Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար: Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am