Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանությունը մեղմացրել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականությունը: Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին: Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, և վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն: ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի հետևանքով եղել է 26 զոհ, 409 վիրավոր: Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է` դառնալով 349, զոհերի թիիվը 24 և վիրավորներինը` 541: Մինչդեռ 2017թ ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր: Իսկ ահա հուլիսի 1-ից մինչև 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր: Դեռ պարզ չէ՝ արդյոք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ և վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթևեկության կանոնների պահպանմանը հետևելը: Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետևանքով՝ զոհերի թվի աճն է:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am