Պուտինի հետ հանդիպումը՝ ամենահեշտը կլինի. Թրամփի թափանցիկ ակնարկը

Պուտին-Թրամփ հանդիպումից մի քանի օր առաջ՝ երեկ ԱՄՆ նախագահն երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ամենադյուրինը լինել նրա եվրոպական բանակցությունների շարքում, մասնավորապես ավելի դյուրին, քան ՆԱՏՕ-ում բանակցությունները։ Թրամփը երեկ ժամանել է Բրյուսել, որտեղ այսօր մեկնարկեց ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից է Ռուսաստանի ագրեսիան։ Բրյուսելից հուլիսի 13-ին Թրամփը մեկնելու է Լոնդոն, իսկ 16-ին Հելսինկիում հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես բանակցություններ եմ ունենալու ՆԱՏՕ-ում, Մեծ Բրիտանիայում և Պուտինի հետ, անկեղծ ասած, Պուտինի հետ բանակցությունները, թերևս, ամենահեշտը կարող են լինել, ո՞վ կարող էր մտածել», - Եվրոպա մեկնելիս երեկ ասել է ԱՄՆ նախագահը։ ՆԱՏՕ-ի մասին խոսելիս Թրամփը հերթական անգամ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ արդար չէ, և պետք է ինչ-որ բան փոխել։ «Մենք չափից շատ ենք վճարում ՆԱՏՕ-ում, իսկ նրանք՝ քիչ», - ասել է ԱՄՆ նախագահը։ Հունիսին Կանադայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Թրամփի և արևմտյան մյուս պետությունների առաջնորդների միջև առկա տարաձայնությունների պատճառով չէր համաձայնեցվել վերջնական փաստաթուղթը։ Այս անգամ էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին եվրոպացի փորձագետները մտահոգություն են հայտնում, որ առկա տարաձայնությունները վտանգում են ՆԱՏՕ-ի ապագան։ Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահը դաշնակիցներից նորից կպահանջի ավելացնել ՆԱՏՕ-ին հատկացվող ռազմական ծախսերը: Անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Թրամփին կոչ է արել գնահատել իր եվրոպական դաշնակիցներին։ Նկատենք, որ հուլիսի 16-ին կայանալիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովը լրագրողներն արդեն կոչել են պատմական, այն Թրամփ-Պուտին առաջին նման առանձին գագաթնաժողովն է լինելու, մինչ այդ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպել են երկու անգամ, սակայն երկու անգամ էլ տարբեր գագաթնաժողովների շրջանակներում։ Այլ հարցերի թվում հանդիպման օրակարգում են նաև Ուկրաինան, Սիրիան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հանդիպումից լուրջ առաջընթաց վերլուծաբանները չեն ակնկալում, սակայն բոլորն էլ միակարծիք են, որ Մոսկվան կանի հնարավորը Թրամփի և իր արևմտյան գործընկերների միջև առկա տարաձայնությունների ֆոնին մաքսիմալ դիվիդենտներ ստանալու համար։ Իսկ մինչ Պուտինի հետ հանդիպումը՝ Թրամփը Բրյուսելում խստորեն քննադատել է Գերմանիային՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկին: Թրամփն ասել է, թե Գերմանիան միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի գործարքներ է կատարում Ռուսաստանի հետ և ակնկալում, որ ԱՄՆ-ն պաշտպանի իրենց Ռուսաստանից: Այսօր առավոտյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախաճաշի ընթացքում Թրամփն ասել է. - «Մենք պաշտպանում ենք Գերմանիային: Մենք պաշտպանում ենք Ֆրանսիային: Մենք պաշտպանում ենք բոլորին: Դա անարդար է ԱՄՆ-ի և ամերիկացի հարկատուների նկատմամբ»: Թրամփի խոսքերով՝ Գերմանիան ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, քանի որ բնական գազի և «Հյուսիսային հոսք» գազատարի գործարքի պատճառով կախված է Մոսկվայից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am