Բախում ՝ հոգևորականների ու ցուցարարների միջև (տեսանյութ)
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները կրկին հավաքվել են Մայր Աթոռի դիվանատան մոտ ու պահանջնում են Գարեգին Բ-ի հրաժարականը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի քիչ առաջ իր էջում գրել է. «Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»: «Ցանկացած պահի, ցանկացած գյուղ, քաղաք եկեք գնանք՝ առանց ձեր պապայի, հարցնենք բնակիչների կարծիքը վեհափառի մասին, տեսեք՝ ինչ հայհոյանքներ են տալիս: Դուք եք մեղավոր, որ նա կարծում է, թե սիրված է»,- դիմելով հոգևորականներին՝ ասաց նախաձեռնության անդամը: Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների ու հոգևորականների միջև: Կան մեծ թվով ոստիկաններ:
