Միջազգային ընկալելիություն ունեցող հայկական նոր մոտեցումներ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածում գրում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով կատարված բազմաթիվ հանդիպումների ընթացքում փոխանցված մոտեցումներում և արված հայտարարություններում կարելի է առանձնացնել հետևյալ մտքերը, որ ՀՀ վարչապետը հայտնել է Լատվիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը. ա. Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունները այս երկրներն ավելի են իրար միացնում և նրանց ավելի մոտ դարձնում: Հայկական կողմն ակնկալում է նաև ԵՄ աջակցություն այս ճանապարհին` ավելի ուժեղ դարձնելու Հայաստանի Հանրապետությունը: բ. Ադրբեջանը շարունակում է շփման գծի իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան: գ. ՀՀ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ: դ. Անհրաժեշտ է միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծի վրա իրավիճակը սրելու փորձերին: ե. ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս հանդիպմանը արծարծված առանցքային մոտեցումները թվում է, որ կամփոփեն մեր արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլի կարևորագույն շեշտադրումները: Եվրախորհրդարանի համաժամանակյա բանաձևերը ՀՀ-ին և Ադրբեջանին վերաբերող երկկողմ ուղերձներ էին փոխանցում. մեր դեպքում դրական-քաջալերական, Ադրբեջանի` բացասական-պայմանադրական: Դրական-քաջալերականը հիմնովին վերաբերում էր ժողովրդավարացմանը և այս դեպքում ևրոպական կամ ընդհանրապես արևմտյան մոտեցումով հետխորհրդային ախտանիշերի վերացման միտումներին. իսկ բացասական- պայմանադրականը բռնատիրության, միանձնյա կառավարական համակարգի և դարձյալ հետխորհրային երկրները հատկանշող ախտանիշային առումով չհեռացող ղեկավարների իրողությամբ: Հայկական կողմը, ի դեմս վարչապետի, լիարժեք օգտագործում է միջազգային հարթության վրա գոյություն ունեցող այս ընկալում-դիրքորոշման հիման վրա ստեղծվող պահերը: Հակադրելով Ադրբեջանի բռնատիրական կարգերը հայաստանյան քաջալերվող ժողովրդավարացման գործընթացին, վարչապետը նպատակաուղղված քայլ է կատարում միջազգային հարված հասցնելու Բաքվին և դրանով իսկ հայանպաստ դիրքորոշումներ ապահովելու արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, շրջելու համար խաղի հավասարեցման կանոնները: Այս նոր բացատրությունը, որը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի վարչապետը թե՛ շփման գծին և թե՛ պետական սահմանին Ադրբեջանի կատարած գործողություներին` լրիվ տեղավորվում է միջազգային ընկալում-դիրքորոշման այսօրվա իրականության ճշտած սահմաններում: Բաքուն հարձակողապաշտության նոր դրսևորումներ է կազմակերպում կանխարգելելու համար ժողովրդավարական ալիքի ՀՀ-ից Ադրբեջան անցումը: Այստեղ միաժամանակ նուրբ ձևով փոխանցվում է նաև այն պատգամը, որ Երևանը Հարավային Կովկասում կարելի է դիտարկել իբրև ժողովրդավարական կարգեր արտահանող երկիր: Այս հայտարարության քաղաքական փիլիսոփայության ամփոփումն այն է, որ ներկա պահին Երևանը Բաքվի հարձակողապաշտպության դրդապատճառների պարզաբանման համար միջազգային մակարդակի վրա ընկալելի նոր հնչեղություն է ապահովում և դրա հիման վրա կոշտ արձագանք ակնկալում միջազգային ընտանիքից զսպելու համար Բաքվի ախորժակները: Իսկ այս վարքագծի հետևողականության համար Երևանը հայտարարում է իր պատրաստ լինելը՝ առաջիկա ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար, որոնք անպայման կարող են միջազգային հեղինակության նոր նշաձող ապահովել մեր երկրին, իսկ հավելյալ բացասական- պայմանադրական ճնշումներ Բաքվին՝ հատկապես նկատի ունենալով Գանձակի շրջանում գրանցված պատահարները և Բաքվի իշխանությունների հակազդեցության եղանակները:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am