«Վարչապետի կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»

Հրապարակը գրում է. «Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հաջորդ օրն իրեն լավ չէր զգում ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսեւորած վարքագծի համար․ «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։ Իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի։ «Այո, դա խիստ իրատեսական է»։ Քանի՞ նախագիծ կլինի։ «2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե պառլամենտի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։ Մենք հաստատ նախագիծ առաջարկելու ենք, երկրորդեմ՝ վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»։ Ի՞նչ ասել է «առեւտրի առարկա»։ «Ասել է՝ «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»։ Իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․ այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։ Իսկ եթե ձեր նախագիծը մերժվի, պատգամավորներն ընդունեն իրենց նախագիծը։ «Ճիշտն ասած՝ ես դա քիչ հավանական եմ համարում, եթե չասեմ՝ բացառում եմ»։ Իսկ ձեր հանձնաժողովն ո՞վ է ֆինանսավորում։ «Հանձնաժողովի անդամները, որպես այդպիսին, աշխատավարձ չեն ստանում, ես աշխատավարձ ստանում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում»։ Ասում են՝ կոնկրետ Դուք կառավարությունից ստանում եք միլիոնուկես դրամ՝ ԸՕ-ի աշխատանքների համար։ «Ոչ, այդպես չէ, ես «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստանում եմ այն նույն աշխատավարձը, որն ստանում էի հեղափոխությունից առաջ, չնայած առաջիկայում չեմ բացառում արձակուրդ վերցնեմ՝ միայն ԸՕ-ի վրա աշխատելու համար»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am