«Դուք հստակեցրեք, թե ով է ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե ԱԳ նախարարը». Կոլերով

«Առաջին հերթին ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հայտարարություններին: Ըստ նրա, Մնացականյանը հերքել, հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի մոտեցումից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ: «Քանի դեռ նման իրավիճակ է, մեկնաբանելու ոչինչ չեմ տեսնում: Այսպիսին է Ռուսաստանից երևում իրավիճակը Հայաստանի ներսում: Եթե այստեղ են հակասություններ, իմաստ չեմ տեսնում այլ հակասություններ մեկնաբանել, որոնք Հայաստանի ներսում չեն»,-ասել է Կոլերովը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում: «Ես միանգամից կասեմ` նախապատրաստվում է պատերազմ: Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, Մնացականյանի հայտարարությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի: Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ամսին: Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում: Դուք հստակեցրեք, թե ով է ներկայում Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլիացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am