Լուիս Էնրիկեն` 2015 թվականի լավագույն մարզիչ
Ցուրիխում այս պահին ընթանում է «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Արդեն հայտնի է անցած տարվա լավագույն մարզչի անունը: Պատվավոր մրցանակը ստացել է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Հիշեցնենք,«Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դառնալու 2015 թվականի լավագույն ֆուտբոլիսի ու մարզչի, ինչպես նաև լավագույն կին ֆուտբոլիստի անունները: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնա նաև լավագույն գոլի հեղինակի անունը:
