Որոշվել է՝ տուգանքների համաներումը ում վրա կտարծվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկում են համաներում իրականացնել ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Վարչական պատասխանատվությունից կազատվի մոտ 150 հազար անձ։ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում, ըստ որի՝ նախ վարչական իրավախախտումների մասին ամնիստիայի տակ հայտնված բառերը փոխարինվել են համաներման մասին օրենք բառակապակցությամբ. «Մտահոգություններ կային նախ նրա վերաբերյալ, որ վարչական իրավահարաբերություններում համաներման կիրառման իրավական հիմքերը հստակ չեն։ Կառավարությունն ընդունեց առաջարկը ու փաթեթին կցեց ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով «ամնիստիա» բառը փոխարինեց  «համաներման մասին օրենք» բառակապակցությամբ, ինչպես նաև հոդված է առաջարկվում, որը կոչվում է «Համաներումը»։ Սա այն իրավական հստակ հիմքը կլինի, որ մենք ցույց կտանք՝ Սահմանադրության որ հոդվածի հիման վրա կարող է կիրառվել համաներում»։ Մյուս առաջարկը, որը բանավոր է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի կողմից, ևս ներառվել է համաներման ակտի նախագծում: «Որպեսզի համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն հետևյալ կերպ, այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած: Այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, և այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, ովքեր տուգանքը չեն վճարել և ազատվում են, այլ նաև այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»,-ասաց նա:  

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am