Փոփոխություններ մարզերի հիվանդանոցներում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոնկրետ համայնքներին բնորոշ ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին։ «Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի», - մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը: Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում: «Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին», - ընդգծել է առողջապահության նախարարը: Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման մասին:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am