Մանրամասներ` 2007 թվականին Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպից. տեսանյութ

2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։ Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007 թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ապա՝ ներկայացվել նախաքննական մարմնին։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am