Իրավիճակը Գյանջայում մնում է լարված

Գագիկ Համբարյանը գրում է. Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա (Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր, որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ։ Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին։ Բաքվի իշխանությունները 1983 թ․-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ, իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն։ Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու, Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով, որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանում հաստատել թեոկրատական իշխանություն Իրանի օրինակով։ Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով։

Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը։ Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ։ Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբասովը։ Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, անցնում է 40-ը, սակայն անկախ աղբյուրները նշում են, որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին։
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում մնում է լարված։ Գյանջան կարծես թե դառնում է երկրորդ Նրադարան՝ քաղաք, որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են, ինչի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը։
Հ.Գ. Պաշտոնական Բաքուն Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ գտնում է Թեհրանին կամ Երևանին։ Եթե մեզ՝ հայերիս համար բացարձակ միևնույն են Բաքվի զառանցանքները, ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները, որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am