«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ով

Օրերս տարածվեց մի տեղեկատվություն, որ ՀՀ վարչապատի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հանդիսանում է «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ։ ԼՈւՐԵՐ.com-ին իր կրոնական պատկանելիությունից զատ՝ պաշտոնյայի մասին հայտնի է դարձել մի շատ ուշագրավ տեղեկություն։ Օրերս Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում Աշտարակ Կաթ ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։ Գևորգ Աճեմյանը «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին հայտնել է նաև, որ ինքը կատարում է ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի հանձնարարությունը և նրանց հետ հանդիպել է բացառապես նրա անունից։ Այս պատմության մեջ ամենաուշագրավ փաստն այն է, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը (ում շահերը ցանկանում է պաշտպանել Գևորգ Աճեմյանը) ևս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է։ Անգամ շրջանառվում են լուրեր, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն ժամանակին մեծ գումարներ է տվել այդ եկեղեցուն, որն էլ դարձել է «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի սնանկության պատճառը։ Ստացվում է, որ պետական բարձր պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ցանկանում է «աջակցել» իր դավանակից «եղբորը» և խլել մեկ այլ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը և բիզնեսը, միաժամանակ ներկայացնելով, որ դա կատարվում է ՀՀ ամենաբարձր պետական պաշտոնյաների իմացությամբ։ Նկատենք, որ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը «Պարգև» ՍՊԸ-ին է պատկանում դատարանի որոշման հիման վրա։ Նշված ապրանքային նշանը գրավադրված է եղել հօգուտ «Պարգև» ՍՊԸ-ի՝ ի ապահովումն «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտավորության, որը կազմել է մոտ 700 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, մեր լրատվականը պարզել է նաև, որ «Պարգև» ՍՊԸ-ն պետության խնդրանքով մարել է նաև կաթ մթերող գյուղացիների նկատմամբ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտքերը, որը կազմել է մոտ 160 միլիոն ՀՀ դրամ։ Հայտնի է դարձել նաև, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն պետության նկատմամբ կուտակել է մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, իսկ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ վարկային պարտավորության չափը կազմում է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով՝ թուրքական «Մանտրա Մակինա Լիմիթեդ» Ընկերության դիմումի հիման վրա, ում «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն պարտք էր մոտ 42 000 ԱՄՆ դոլար։ Ըստ www.azdarar.am կայքի տվյալների՝ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտատերի քանակը մոտ 300 է։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am