«Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բացահայտումները շարունակվում են. Երկու շաբաթ առաջ ՇՊՀ-ում ստուգումներ էր իրականացրել նաև ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը, որը, ըստ հավաստի տեղեկությունների, բազմաթիվ և աղաղակող փաստեր է արձանագրել...Ըստ նույն այդ աղբյուրի` ՊԵԿ-ին հաջողվել է բացահայտել, որ Սահակ Մինասյանի օրոք, ՇՊՀ-ին պատկանող շինություններից մեկում առանց համապատասխան թույլտվության գործել է խմորեղենի արտադրամաս, որի ծախսած էլեկտրաէներգիայի գումարը՝ ամսական 600-700 հազար դրամ, վճարվել է բուհի կողմից...Ի դեպ, գյումրեցիներից շատերը հավաստիացնում են ,որ այդ արտադրամասի խմորեղենները վաճառվել են քաղաքի դպրոցների բուֆետներում...ՊԵԿ-ին նաև հաջողվել է բացահայտել բազմաթիվ խախտումներ ՇՊՀ բուֆետում և պարզել, որ բուֆետի սնունդը, ինչպես նաև բուֆետի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են բուհի բյուջեից, սակայն նույն բուֆետը որևէ օգուտ չի տվել բուհին... Զարմանալին այն է, որ ՊԵԿ-ը մինչև հիմա չի հրապարակել ստուգումների արդյունքները, երբ, ըստ նույն հավաստի տեղեկությունների, դրանք մեկ շաբաթ առաջ արդեն պատրաստ էին և պետք է հրապարակվեին...Սակայն մինչև հիմա ՊԵԿ-ի մամլո ծառայությունը պահպանում է քար լռություն...Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը...Ինչո՞ւ է մինչև հիմա ՊԵԿ-ը գաղտնի պահում այն, ինչի մասին Գյումրիում շատերը գիտեն և խոսում են... ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը մինչ հեղափոխությունը և Փաշինյանի իշխանության գալը բոլորին ահաբեկում էր իր կապերով և մտերմությամբ Բաղրամյան 26 -ի հետ, որի ապացույցն այն էր, որ Շիրակի ոստիկանությունը և հատկապես մարզի դատախազությունը լռակյաց էին...Միայն հեղափոխությունից հետո նոր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ստիպված «մեղմ» հոդվածով քրեական գործ հարուցեց Մինասյանի դեմ, չնայած տասնյակ դրվագներով, նույնիսկ մինչև քննությունը, կարելի էր բազմաթիվ քրգործեր հարուցել... Հիմա էլ Մինասյանի շրջապատը հպարտանում է ոստիկանության 6-րդ վարչությունում Սահակ ամենակարողի ընկերներ ունենալու փաստով... Այսքանից հետո հարց է առաջանում ինձ մոտ.«Ինչո՞ւ է լռում ՊԵԿ-ը...Ի՞նչ է թաքցնում...Կարո՞ղ է ՊԵԿ-ում Սահակ Մինասյանը մտերիմներ ունի, ովքեր ջանադրաբար չեն ցանկանում, որ հրապարակվեն Մինասյանի ապօրինի և անօրինական գործունեության ապացույցները...»:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am