Հայաստանը հավատարիմ է իր՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերում համագործակցությանը. Արմեն Գրիգորյան

Հուլիսի 10-ին ընդունեցի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլիսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Զրույցի ընթացքում տիկին Պուլիսը ընդգծեց Հայաստանի՝ Դաշինքի համար կայուն և կարևոր գործընկեր լինելու իրողությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններում, այն է՝ Կոսովոյի Ուժեր գործողությանը և Աֆղանստանում իրականացվող Հաստատակամ աջակցություն առաքելությանը մասնակցելու կարևորությունը: Նշեցի, որ Հայաստանը դիտարկում է խաղաղապահ գործողությունները որպես միջազգային խաղաղության և կայունության հիմնասյուներից մեկը: Դրանով է պայմանավորված այն, որ 2004թ.-ից սկսած Հայաստանն իր շարունակական մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին` մասնակցելով ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Միաժամանակ զրուցակցիս հայտնեցի, որ Հայաստանը հավատարիմ է իր՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերում համագործակցությանը, այն է՝ Պլանավորման և վերանայման գործընթացին, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին: Տիկին Պուլիսը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն, չունենալով ուղղակի դերակատարություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և խնդրի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am