ԱԱԾ-ն` Մովսես Հակոբյանի առանձնատանը հնարավոր ստուգումներ իրականացնելու մասին

Տարիներ շարունակ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես հակոբյանի գործունեության վերաբերյալ: Նախորդ տարիներին մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նա իր առանձնատունը վաճառել է ՊԲ-ին, իսկ հետո նույն առանձնատուջնը նվեր ստացել ՊԲ-ից: Բազմաթիվ հրապարակումներ կան բանակի կարիքների համար կատարված գնումների ժամանակ Հակոբյանի կողմից կատարված ոչ այնքան օրինական քայլերի մասին: Այս ամենը հաշվի առնելով և հստակ տեսնելով, որ ՀՀ ԱԱԾ-ն պայքարում է հայաստանում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիայի դեմ Politrik.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին պարզելու համար իր ղեկավարած կառույցը պատրաստվու՞մ է ստուգումներ իրականացնել նաև Մովսես Հակոբյանին պատկանաող առանձնատներում: Մեր հարցման ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ա. Խաչատուրյանը պատասխանել է.«ՀՀ  ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր 25.06.2018թ. տեղեկատվություն ստանալու հարսման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային անտվատգության մարմինների լիազորություններին: Միաժամանակ, ՀՀ ԱԱԾ կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող  օպերատիվ-հետախուղական միջոցառումները նախապես չեն հրապարակվում»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am