Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Ռիտա Սարգսյանի քրոջ որդուն հասավ ամենայուղոտ պաշտոնը. Ահա թե ով է նա. edit.am

ՊԵԿ-ում կրքերը սկսում են եռալ: Կառույցի պրոֆեսիոնալ աշխատակիցները չեն կարողանում հարմարվել այն իրավիճակին, որը ստեղծվել է ՊԵԿ փոխնախագահ Արա Գաբրիելյանի նշանակումից հետո: Արա Գաբրիելյանը լինելով Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մտերիմը, փորձում է կառույցում նորից վերականգնել խաչատրյանական բարքերը: Նախ փորձենք հասկանալ ով է Արա Գաբրիելյանը. Նա ՊԵԿ-ում աշխատանքային փորձառություն չունի: 2006-2010 թվականներին աշխատել է «Բեռնափոխադրման մենեջեր» Էյր Արմենիա ՓԲԸ»-ում, 2008-2010 թվականներին համատեղության կարգով աշխատել է «Ֆաստ Բրոք Սերվիս» ՍՊԸ-ում (այս ընկերությունը հետագայում ձեռք է բերել նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ ընտանիքը ), որպես փոխտնօրեն, իսկ ահա 2010 թվականից աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում, իսկ երբ ընկերությունը վաճառվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ փոխկապակցված «Ucom» ՍՊԸ-ին, Արա Գաբրիելյանը զբաղեցրել է ընկերության անվտանգության ծառայության պետի պաշտոնը: Նշանակվելով պաշտոնի, Արա Գաբրիելյանը շարունակում է իրենց պաշտոններին պահել այնպիսի պաշտոնյաների, որոնք կապված են նախկին իշխանությունների հետ և ավելին, հենց նախկին իշխանությունների կոռուպցիոն միջամտությունների շնորհիվ են պահպանել իրենց պաշտոնները: Նման պաշտոնյաներից մեկն էլ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է՝ Արշակյան Վարազդատը, որը զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Վարազադատ Արշակյանը 2009 թվականին աշխատել է Զվարթնոց օդանավակայանի կարգո համալիրի զննման բաժնի պետ: Նշանակվելուց մի քանի ամիս հետո ազատվել է աշխատանքից, քանի որ մասնակից է եղել ադամանդների մաքսանենգության մի պատմության: Հետագայում Ռիտա Սարգսյանը միջնորդում է և Վարազդատ Արշակյանը նշանակվում է մաքսատներից առանձնացված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության նորաստեղծ վարչությունում, որպես պետի տեղակալ: Ի դեպ այս վարչության ստեղծման պատմությունը ևս իր մեջ կոռուպցիոն նպատակներ է թաքցրել: Աշխարհի որևէ երկրի մաքսային կառույցում չկա առանձնացված նման կառույց: Այդ գործառույցը իրականացնում են հենց մաքսատները: Նման կառույց ստեղծելու միտքը եղել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանինը: Նա այս կերպ փորձել է իր անձնական հսկողության դաշտում պահել բոլոր պրոցեսները: Կարեն Կարապետյանի կառավարության օրոք այս կառույցը լուծարվեց և քանդվեց Խաչատրյանի հիմնած կոռուպցիոն մեծ բուրգ: Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը և իր նախկին ղեկավար, Ռիտա Սարգսյանի քրոջ տղան՝ Վարազդատ Արշակյանը, փորձում են անաղմուկ վերականգնել այդ կառույցը: Նպատակը մեկն է, վերականգնել բոլոր այն սխեմաները, որոնք գործել են Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին և վերականգնված վարչության պետ պետք է դառնա Ռիտա Սարգսյանի քրոջ որդին՝ Վարազդատ Արշակյանը: Մեր աղբյուրներն ասում են, որ նախագիծն արդեն պատրաստ է ու այն պատրաստելու պրոցեսին մասնակցել են միայն Վարազդատ Արշակյանը և Արա Գաբրիելյանը: Նրանք հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց խորանալու խնդրի մեջ որոշում կստորագրի և կվերստեղծվի Գագիկ Խաչատրյանի մտքի թռիչքով ժամանակին ստեղծված, իսկ նրա պաշտոնանկությունից հետո փակված՝ պետության համար անարդյունավետ կառույցը: edit.am

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am