ՀԷՑ-ը ջրվեժցիներին սովորեցնում է ապրել մութ պայմաններում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը լուրջ դեմքով և ոչ ընկերավարի որոշել է, որ Ջրվեժի բնակիչները կարիք ունեն պարբերաբար վերադառնալու 19-րդ դար: Հուլիսի 10-ին ողջ Ջրվեժը կրկին խավարի մեջ էր: Պատճառը, ըստ ՀԷՑ-ի, մալուխի այրվելն էր: Վերջին 10 օրում դա երկրորդ նմանատիպ դեպքն էր:

ՀԷՑ-ի «թեժ գծի» աղջիկները հոգնել էին բարկացած ջրվեժցիների զանգերի տարափից: Ժամանակ ձգելով՝ ՀԷՑ-ի դեմքը փրկելով զբաղվող «թեժ գծի» աշխատակիցները հոսանքի վերականգնման տարբեր ժամեր էին նշում: Իսկ ջրվեժցի բազմաթիվ խանութպաններ և բնակիչներ, գեղեցիկ հայհոյանքներին զուգահեռ, փորձում էին 40 աստիճանի պայմաններում դիմանալ առանց աշխատող սառնարանի: Խանութպաններն ու բնակիչները, իհարկե դիմացան, սակայն նրանց սառնարանների մթերքներից շատերը՝ ոչ: Արդյունքում ջրվեժցիները կրեցին հազարավոր դրամների վնասներ, որոնք ոչ ոք, բնականաբար, չի փոխհատուցելու: Իսկ այդ ընթացքում ՀԷՑ-ը ժամեր շարունակ հերոսական պայքար մղեց չարաբաստիկ մալուխի դեմ և, ի զարմանս բոլորի, տոնեց փայլուն հաղթանակ: Ժամը 23:00-ին Ջրվեժը կրկին լույս ուներ: Աննկարագրելի էր ջրվեժցիների ուրախությունը: Օդում լսվում էին ուրախ սուլոցներ և բացականչություններ:

Սակայն ամռան տապից և մթությունից կրկնակի զայրացած ջրվեժցիները չեն ցանկանում հավատալ, որ ՀԷՑ-ն օգտվում է թղթե մալուխներից, որոնք այդքան հաճախ են այրվում: Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու են մալուխներն ամեն շաբաթ շարքից դուրս գալիս՝ հատկապես Ջրվեժում: Արդյոք հնարավոր չէ պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով կանխել նմանատիպ դեպքերը: Ինչով են առհասարակ զբաղվում ՀԷՑ-ի էլեկտրիկներն ու մասնագետներըԼավ կլիներ, որ ՀԷՑ-ը պատասխաներ այս և նմանատիպ այլ հարցերի: Իսկ մինչ ՀԷՑ-ը կպատասխանի այդ հարցերին, զայրացածՋրվեժը ՀԷՑ-ի ղեկավարությանը մաղթում է մոտիկից ծանոթանալ դժոխքի կրակներին, հաճախ լինել մութ վայրերում, քրտնել ու չկարողանալ լոգանք ընդունելև, իհարկե, ամենայն բարիք և քաջառողջություն:

Ջրվեժի հոսանքազրկված բնակիչների միավորում

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am