Խոսել ենք ձեռք բերվող ռազմամթերքի մասին. Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ կատարած այցի մասին

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցը շատ արդյունավետ էր ու դրա արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն, «Հրապարակում» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ռուսաստանի հետ և Հայաստանի անվտանգության համակարգը ընդհանուր առմամբ ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ և անվտանգության տրամաբանության շրջանակներում տրամաբանական է հենց առաջին այցը կատարել Ռուսաստան: Իրականում, այն շատ արդյունավետ է ստացվել, ունեցել ենք շատ արդյունավետ աշխատանք, որի արդյունքները, ես համոզված եմ, շուտով տեսանելի կլինեն», – ասել է Արմեն Գրիգորյանը: Նա ընդգծել է` Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա երկկողմ ըմբռնում, իրար հասկանալու երկկողմ հնարավորություն: «Ես համոզված եմ, որ մտահոգությունների ահռելի մասը օրակարգից դուրս են եկել: Հաջորդ անգամները, երբ մենք հանդիպենք, այդ հարցերն այլևս օրակարգում չեն լինելու, համոզված եմ», – ասել է ԱԱԽ քարտուղարը: Ռուսաստանում Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել և′ համայնքի ներկայացուցիչների, և′ Ռուսաստանի քաղաքագետների հետ: «Ինչպես նաև հանդիպում եմ ունեցել իմ գործընկերոջ հետ, որի հետ քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված տարբեր հարցեր: Առաջինը քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմական կոմպոնենտը: Խոսել ենք համագործակցության մասին, Հայաստանի կողմից ձեռք բերվող և ձեռք բերվելիք ռազմամթերքի մասին, քննարկվել է Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելն ու Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր տարբերակները: Խոսել ենք նաև Նախիջևանի մասին: Ես մտահոգություն եմ հայտնել ոչ միայն Նախիջևանի վերաբերյալ, այլև՝ Ռուսաստանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների` Ադրբեջան կատարած այցի և նրանց կողմից հայտնած մտքերի վերաբերյալ, որոնք հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը», – ասել է Արմեն Գրիգորյանն` ընդգծելով. «Ռուսական կողմից հայտնեցին, որ նրանք հարցերով կզբաղվեն, դրանք տեղում, միանգամից լուծելի հարցեր չէին»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am