Որոշում է կայացվել մտացածին փաստերի վրա. դիմում-բողոք

Հ.Հ  Վճռաբեկ դատարանի նախագահի ժ/պ Պարոն՝ Երվանդ Խունդկարյանին թիվ ԵԱՆԴ /5228/02/15 քաղաքացիական գործով հայցվոր՝  Կարեն Խաչատրյանից .   Բ ո ղ ո ք Հայաստանում տիրող ներկայիս վիճակը, որ արդարադատության ոլորտը, և հատկապես դատարանները, գտնվում է բարեփոխումների մեջ, ինձ հույս և հավատ  ներշնչեց  նամակով դիմելու ձեզ և ակընկալելու, որ արդարադատության ոլորտում հենց առաջին հերթին պետք է   գերակայի արդարությունը և հաղթի ազնվությունը: Հարգելի պարոն  Խունդկարյան   Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/5228/02/15 քաղաքացիական գործը,    որն էլ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի  կողմից կայացված վճիռը ստանալուց հետո մինչ օրս ես և ընտանիքս չենք կարողանում համակերպվել այն ակնհայտ անարդարության հետ, որին արժանացանք ի շնորհիվ  դատավորի: Նշված վճռում դատավոր Աիդա Դավթյանը  Գագիկ Խաչատրյանի ժառանգներ՝ Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր: Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից: Չունենալով  ցանկալի ապացույցներ  դատավոր Աիդա Դավթյանը ստիպված է եղել եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող, մտացածին փաստերի վրա: Դատաքննության ընթացքում Գոհար Խաչատրյանի ներկայացուցչի կողմից դատարանին ներկայացվեց մի նկար, որում պատկերված ենք ես, եղբայրս՝ Գագիկ Խաչատրյանը և եղբորս որդին՝ Վահան Խաչատրյանը: Նշեմ, որ այդ լուսանկարը կատարվել է Հադրութում, ուր գնացել էինք  ես ու եղբայրս,  որդու՝ Վահան Խաչատրյանի երդման արարողությանը մասնակցելու: Անդրադառնալով նշված նկարին՝ վճռի պատճառաբանական մասում դատարանը նշել է. «Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանների պնդմամբ՝ Վահան Խաչատրյանին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու արարողությունը կատարվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում գտնվող կողմերի հայրական տանը, որի վերաբերյալ ներկայացվել է լուսանկար, որում պատկերված են Վահան Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը»: Նախ նշեմ, որ Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանները երբևէ դատական նիստերին չեն մասնակցել և որևէ հայտարարություններ, դիրքորոշումներ չեն հայտնել, պնդումներ չեն արել: Վերջիններիս ներկայացուցչի բանավոր և գրավոր առարկություններում ևս երբևէ նման փաստ չի մատնանշվել: Ավելին, 04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պատասխանողների ներկայացուցիչը դատարանի հարցին պատասխանեց, որ գործում առկա Վահան, Գագիկ և Կարեն Խաչատրյանների համատեղ լուսանկարը կատարվել է Հադրութում:  Փաստացի վերջինիս պատասխանը Դատարանին չբավարարեց, քանի որ նման պատասխանի պայմաններում նշված լուսանկարը սույն գործին վերաբերելի չէր: Ավելին, նշված լուսանկարից որևէ կերպ հնարավոր չէր հանգել հետևության, որ այն կատարվել է 25.06.2012թ. Սևաքար համայնքում գտնվող մեր հայրական տանը, որտեղ անց է կացվել Վահան Խաչատրյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու արարողությունը: Ակնհայտ է, որ պատասխանողի ներկայացուցչի նման պատասխանի պայմաններում դատարանը մնում էր ձեռնունայն: Դա այն դեպքում, երբ դատարանը վճիռ կայացնելուց հետ էր վերադարձել՝ Գագիկ Խաչատրյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու փաստը հիմնավորող գեթ մեկ ապացույց հայթահայթելու մտադրությամբ (տես՝ 14.02.2017թ. դատական նիստի ձայնագրման կրիչը):  Չստանալով ցանկալի ապացույցը, դատավոր Աիդա Դավթյանը ստիպված եղավ իր եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող, մտացածին փաստերի վրա: Հատկանշական է, որ անգամ վճռում՝ «գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում մատնանշված չէ գեթ մեկ ապացույց, որից հնարավոր կլիներ հանգել հետևության, որ լուսանկարը կատարվել է Սևաքարում: Նման ապացույց գոյություն չունի այն պարզ պատճառով, որ լուսնկարը կատարվել է Հադրութում, իսկ եղբայրս հորս մահից հետո Սևաքար համայնքի իմ հայրական տանը չի եղել:   Այսինքն, հորս մահից հետո վեցմասյա ժամկետում եղբորս՝ Սևաքար համայնքի հայրական տանը գտնվելու, իսկ դրանով էլ փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու փաստը հաստատված համարելու համար առաջին ատյանի դատարանը ստեղծել է կեղծ փաստեր:   Իրականությանը չի համապատասխանում նաև վճռում շարադրված այն միտքը, թե իբր ես 31.10.2017 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտարարել եմ, որ 2012 թվականի հունիսի 16-ին մեկ ամսով գնացել եմ Սևաքար համայնքում գտնվող հայրական տուն, իսկ այդ ընթացքում եղբայրս եկել էր տղային բանակ ճանապարհելու: Ես նման հայտարարություն չեմ արել: 31.10.2017 թվականին ես ցուցմունք եմ տվել, որ 2012թ. հունիսի 16-ին մեկ ամսով քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի հետ գտնվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում, որի պատճառով չեմ կարողացել մասնակցել եղբորս որդու՝ Վահան Խաչատրյանի զինվորական ծառայության զորակոչվելու արարողությանը (տես՝ 31.10.2017թ. դատական նիստի արձանագրությունը):   Կարծում եմ՝ պատահական չէ, որ դատարանը վճռով չի շարադրել իմ և քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի ցուցմունքները:  Հակառակ դեպքում որևէ կերպ չէր կարողանա հանգել հետևության, որ եղբորս որդու բանակ ճանապարհելու արարողությունը տեղի է ունեցել Սևաքար գյուղում: Ավելին, եթե դատարանը հիշատակեր դատաքննությունը վերսկսելուց հետո՝  04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի մասին, ապա չէր անտեսի իմ, Գագիկ և Վահան Խաչատրյանների համատեղ լուսանկարի վերաբերյալ Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Մանուկյանին ուղղված իր հարցը, թե. «հիմա Դուք ասում եք՝ սա Սևաքարո՞ւմ է նկարված…» և Մ. Մանուկյանի պատասխանը. «չէ, Հադրութում, բանակում»: Միաժամանակ չէր անտեսի նաև նույն օրը իմ  կողմից կատարված հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի որդուն բանակ տանելու արարողությանը ես չեմ մասնակցել, քանի որ գտնվել եմ գյուղում: Իսկ եղբայրս այդ ժաանակ Ռուսաստանից ժամանել էր Երևան, որպեսզի մասնակցի որդուն բանակ ճանապարհելու արարողությանը:   Անընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ս. Թորոսյան, Տ. Նազարյան) կողմից կայացված որոշումը: Մերժելով բողոքս, վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից վճռում կեղծ փաստեր նշելու հանգամանքին առհասարակ չի անդրադարձել՝ ոչ հերքել է բողոքում վերը շարադրված պնդումները, և ոչ հաստատել դրանք:  Մինչդեռ, եթե գործում առկա մյուս փաստերը (թեպետ այդպիսիք առկա չեն) բավարար էին Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցի բավարարման համար, ապա առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը ինչու էր դիմում կեղծիքի: Եթե հնարավոր էր առանց վճռում սուտ տեղեկություններ մտցնելու բավարարել հակընդդեմ հայցը, ինչու էր դատավորը վճիռը պատճառաբանում սուտ, գոյություն չունեցող փաստերով: Համոզված եմ,  որ վերաքննիչ դատարանի կողմից վերը շարադրված փաստարկներին չանդրադառնալը ևս վկայում է այն մասին, որ վերաքննիչ դատարանի դատավորները նախընտրել են լռել իրենց կոլլեգայի կողմից ակնհայտ կեղծ  վճիռ կայացնելու մասին՝ վերջինիս շահը վեր դասելով  արդարադատության շահից:   ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից հաստատված «Դատավորի վարքագծի կանոնների» համաձայն. «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս»:   Կարծում եմ, որ դատավորի կողմից վճռում սուտ տեղեկություններ նշելը արատավորում է ոչ միայն վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այլև դատական իշխանության հեղինակությունը՝ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս պատճառելով ոչ միայն կոնկրետ դատավորի, այլև ողջ դատական իշխանության համբավին:   Հայցվոր                Կարեն Խաչատրյան  

  1. հուլիս 2018 թ

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am