Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Արմաշ գյուղը մի խումբ ճիվաղների կողմից տեռորի է ենթարկվում: Գյուղացիները ամեն առավոտ միմյանց «Բարի լույսի» փոխարեն հարցնում են՝ «Հո տունդ մարդ չի՞ մտել, հո տուն տեղ չե՞ն թալանել»: Երեկ՝ հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել, տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված: Տականքը կամ տականքները Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնտեղից էլ են ինչ-որ բաներ գողացել: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչություն, ոստիկանության Վեդիի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանպետ Արմեն Գասպարյանը և քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետշ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ճիվաղին կամ ճիվաղներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գյուղում իրար հետևից գողություններ են կատարվում, սակայն չգիտես ինչու, գողերը համարվում են անորսալի ու երևի դա է պատճառը, որ նրանք մտածում են՝ էս ամգամ տարանք, չբռնվանք, հա էլ կարանք տանենք: Գոնե էս դեպքում բացահայտվեն ու իմանանք, թե ով կամ ովքեր են էդ սրիկաները, որ էս խախանդ գյուղի բնակիչներին, ովքեր կենացմահու պայքար են տալիս հողի հետ, իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար, հանգիստ թողեն: Գողը կամ գողերը հո երկնքից չիջան, կամ սահմանի այն կողմից չեկան, ինչքան էլ գյուղը սահմանամերձ լինի: Մենք վստահ ենք, ցանկության դեպքում իրավապահները կբացահայտեն դեպքերը ու կատարողները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերը նաև մեկ այլ գյուղացու տուն էլ են «անկոչ հյուրերը» փորձել թալանել, սակայն նկատել են, որ տանը մարդ կա, դիմել են փախուստի, իսկ օրեր առաջ էլ թալանել են գյուղապետ Հակոբ Զեյնալյանի խանութը: Այս դեպքերը նույնպես մինչև այժմ չեն բացահայտվել»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am