Անհետ կորած անչափահաս երեխաները ծեծի էին ենթարկվել.մանրամասներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 5-ի սահմաններում, իր երկու երեխաները՝ 16-ամյա Էդգար և 12-ամյա Էրիկ Ղուկասյանները, Արտանիշ գյուղի ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին երեխաները հայտնաբերվեցին Շողակաթ համայնքի «Ջիլ» բնակավայրից 2 կմ դեպի Ծափաթաղ լճափնյա անտառածածկ հատվածում։ Նույն օրը ոստիկանության Ճամբարակի բաժնում անչափահասների մայրը հաղորդում է տվել, որ Ջրառատ գյուղի բնակիչ Արտակ Առաքելյանը Արտանիշ գյուղում գտնվող իր անասնաֆերմայում հորթին սատկացնելու համար ծեծի է ենթարկել որդիներին՝ գլխի և դեմքի շրջանում պատճառելով վնասվածքներ։ Կինը նշել է նաև, որ այդ պատճառով են երեխաները փախել անասնաֆերմայից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 10-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Արտակ Առաքելյանը 2014 թ․ մինչև 2016 թ․ ամառը իր անասնաֆերմայում ամսական 50 000 դրամով հովվի աշխատանքի է ընդունել 16-ամյա Էդգարին։ Հովվի աշխատանքում եղբորը օգնել է 12-ամյա Էրիկը։ Առաքելյանը, օգտվելով անչափահաս երեխաների խոցելի վիճակից, խաբեությամբ ստիպել է մշտապես բնակվել անասնաֆերմայում, ապա պարբերաբար բռնություն գործադրելով և գործադրելու սպառնալիքով հարկադրել է կատարել անասնապահական այլ աշխատանքներ։ Պարզվել է նաև, որ 2017 թ. դեկտեմբերից մինչև 2018 թ. հուլիսի 3-ը, օգտագործելով սատկած կամ կորած անասունների հանգամանքը, Առաքելյանը ստիպել է անչափահասներին շարունակել աշխատել անասնաֆերմայում և չի վճարել աշխատանքի դիմաց՝ նրանց ենթարկվելով աշխատանքային շահագործման: Նույն օրը Էդգար Ղուկասյանից հաղորդում է ընդունվել։ Քննությունը շարունակվում է։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am