«Տարոն Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամներից պահանջել է, որ հրաժարականի դիմում չներկայացնեն». Թեհմինա Վարդանյան

«Ինձ  համար անակնկալ էր սոցցանցերում տարածված լուրերը. քաղաքապետի պաշտոնի հավակնություններ երբեք չեմ ունեցել։Սա երևի քաղաքացիների որոշ մասի ցանկությունն էր։ Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է՝ մեկ տարվա աշխատանքի։ Դրական և բացասական արձագանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում։ Ցավալի է, որ իմ ընկերներից, մտերիմներից շատերը կեղծ էջերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում։ Անուններ չեմ ուզում տալ, բայց ես այդտեղ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»,-րագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սոցցանցերի քննարկումներին, ըստ որոնց՝ ինքը պետք է դառնա քաղաքապետ ,հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: «Իմ  և Զարուհի Փոստանջյանի նկարներով տարբեր կայքերում օնլայն հարցումներ եմ  տեսել, չեմ հետևում դրանց, որովհետև չեմ  քվեարկել։Այս պահին իմ տարիքը չի համապատասխանում, որ որպես ավագանու անդամ՝ ընտրվեմ քաղաքապետ։ Ես սեպտեմբերի 4-ին նոր 30 տարեկան եմ դառնում։ Դա չի նշանակում, որ արտահերթի ժամանակ չեմ համապատասխանի»,- նկատեց նա։ Լրագրողները,  հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց իր անունը սկսեց շրջանառվել, ինչին ի պատասխան՝ Թեհիմա Վարդանյանը հետևյալն ասաց. «Չեմ կարող ասել, որևէ կասկած չունեմ, թե որտեղից է հեղինակը։ Վերջին օրերին ինձ անծանոթ մարդիկ սկսում են նկարներս տարածել և գրել՝ իմ քաղաքապետի թեկնածուն։ Կարծում եմ՝ սա որոշակիորեն բերեց նրան, որ քաղաքապետի հրաժարականից հետո այդ լուրը տարածվեց: Արդեն ընկերական շրջապատում ընկերներս կատակում են, ասելով՝ երևի Խորվաթիայի նախագահի հայտնվելուց հետո դա եղավ»:

Հարցին՝ կարո՞ղ է կառավարման ճգնաժամի առաջ կանգնենք, նա պատասխանեց. «Տարոն Մարգարյանի հրաժարականի օրը նիստ է եղել, որին մասնակցել են ՀՀԿ խմբակցության անդամները, և մեր տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը նրանցից պահանջել է, որ որևէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, ինչպես նախկինում են աշխատել՝ մինչև ընտրությունները։ Այդ մասով այս պահին մի փոքր ավելի հանգիստ ենք, որովհետև քաղաքային տնտեսությունն ահռելի բան է, և աղետալի կլինի, որ որևէ վարչական շրջան կամ որևէ վարչություն 10-15 օր չաշխատի»։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am