«Այս շարժումը դանդաղ գործողության ական և ծուղակ է Նիկոլ Փաշինյանի դեմ». Վարդան Դևրիկյան

«Վերջին 2-3 օրերի դեպքերն ընդհանրապես իմ համբերությունը լցրեցին», -  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ խոսելով վերջին օրերին Կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին։ Նրա կարծիքով՝ սրբապղծություն էին այն խոսքերը, որոնք բողոքի ակցիայի մասնակիցներն ուղղում էին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ. «Կարող եք ինձ չհավանեք, կաթողիկոսին չհավանեք, մյուսին չհավանեք, բա Վազգեն Սարգսյանի նման մարդն ի՞նչ է արել։ Սա անմարդկային վերաբերմունք էր, ու ես կարծում եմ՝ այդպես խոսողը պետք է իր հրապարակային ներողությունը խնդրի իր ասած խոսքերի համար։ Այս մարդիկ գլխիվայր շրջափոխված են ներկայացնում Հոկտեմբերի 27-ը՝ այնպես ցույց տալով, թե մեր Վեհափառ Հայրապետը Հոկտեմբերի 27-ի արդյունքում է դարձել կաթողիկոս, ինչն ակնհայտ կեղծիք է, փաստական կեղծիք է, որովհետև պարզապես այդ օրը տեղի ունեցավ այդ ողբերգությունը՝ այն դեպքում, երբ կաթողիկոսական ընտրությունն ավարտվել էր» ։ Խոսելով հունիսի 10-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Վ. Դևրիկյանն ասաց, որ ինքն այդտեղ վտանգավոր միտում է տեսնում, և կարծում է՝ մարդկանց «հանում են իրար դեմ» . «Ամբողջ հեղափոխությունը, իշխանափոխությունը տեղի ունեցավ՝ առանց որևէ ընդհարման, բայց հիմա այնպես են անում, որ մարդիկ իրար դեմ դուրս գան, սա շատ վտանգավոր միտում է» ։ Նրա խոսքով՝ ըստ գործող օրենքների՝ կաթողիկոս ընտրելն ավելի հեշտ է, քան՝ գահազրկության գործընթացը։ Ըստ նրա՝ որևէ նախադրյալ չկա կաթողիկոսին գահից զրկելու համար։ Վ. Դևրիկյանը գտնում է՝ ներկայիս իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ինքը դատավոր չէ, ուժային կառույցի ներկայացուցիչ չէ, բայց հարցեր կան, որտեղ պետք է միջամտել։ Չի կարելի, որ գնան այդպես գռեհիկ ձևով եկեղեցական արարողությունները եկեղեցում ընդհատեն, դրա համար իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել։ Այս շարժումը, որ կա, դա միաժամանակ դանդաղ գործողության ական և ծուղակ է Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես ՀՀ վարչապետի։ Ես ցանկացած ատյանում կարող եմ իմ բացատրությունը տալ և բացատրել, թե ինչով է սա ծուղակ՝ ՀՀ այսօրվա քաղաքական ղեկավարության դեմ» ։ Վ. Դևրիկյանը չցանկացավ հրապարակային խոսել դրա մասին։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am