Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ .խմբի իրական դեմքը բացահայտվում է

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանե հայտարարում էին, թե պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանք բացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի հետ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանն՝ ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգության խնդիրներ: «Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները, Դիվանատան պահակին մի կողմ հրելով, մուտք է գործել փակ տարածք: Այդ օրը մենք Դիվանատանը ժողով էինք անցկացնում, երբ աղմուկ լսեցինք, և դա այն դեպքում, երբ Վեհարանում երբեք աղմուկ չի լինում: Դա Կաթողիկոսի աշխատակազմի, քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկ աշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամները լցվել են միջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են: Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչ անուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրել կատարվածը: Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղված նրանց մեղադրանքները, ապա իրենց պահվածքով բացահայտեցին, որ առհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,- նշեց Սրբազանը: Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝ Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին անվանեցին «КГБ»-ի գործակալներ, ու հայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով: Այսինքն, այս հայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործ համարեցին, այլև ամբողջ եկեղեցական ժողովի անդամներին անվանեցին կաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ու ստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները, ովքեր ներկայացնում են ամբողջ հայությունը, կաշառված են, ազգի դավաճան: Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մեր առաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էին գրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայ եկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն, նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում: Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սա բողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ, նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևս բացահայտվել է. սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ: Նրանք սնվում են դրամաշնորհներից ու իրականացնում են հատուկ պատվեր եկեղեցու դեմ: Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդեն ամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբ սփյուռքն իր ձայնը բարձրացրեց ու ասաց, թե ի~նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպի ո՞ւր է տանում այն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասաց Սրբազանը: Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժած անձինք պատրաստ են ամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանք ներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես, նրանից ոմանք գտնվում էին թմրանյութի ազդեցության տակ: Դա երևում էր նրանք ոչ ադեկվատ պահվածքից: Ոստիկանությունն այս ամենի մասին տեղյակ է, թմրանյութն հայտնաբերված է ու արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Դուք չեք կարող պատկերացնել նրանց հասցրած վիրավորանքների աստիճանը, նրանք անխտիր բոլորին ծաղրում էին: Սա արդեն անվտանգության խնդիր է, ու հարկավոր է, որ այս խնդրով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: Այնպես չէ, որ այս մարդիկ զուտ աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում, այստեղ տարբեր շերտեր կան, որը պետք է ուսումնասիրել»: Սրբազանի խոսքով՝ այս օրերին Դիվանատուն ներխուժած խումբը այն վերածել էր կերուխումի վայրի: «Էլ չեմ ասում, թե հարևան շենքի բնակիչները գիշերն ինչե~ր են նկատել Դիվանատան շենքի հետնամասում, նրանց անբարո պահվածքից բողոքել են անձամբ բնակիչները: Սակայն ինչ-որ բան, եթե ասվում է իրենց վերաբերյալ, նրանք դա սադրանք են որակում: Դրա համար էլ, եթե ես հիմա բարձրաձայնեմ, դուրս կգա, թե ուզում եմ իրենց սևացնել, բայց այն, ինչ կատարվել է՝ իրականություն է»,- ասաց Սրբազանը: Մեր այն դիտարկմանը, թե իրավապահները տեղյա՞կ են այդ ամենից, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ասաց. «Այս մարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել, նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը: Ոստիկանների արձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է, ասում են՝ մարդիկ եկել են, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է, եկեղեցու տարաքն է, և մեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը: Հետևաբար, շատ տարօրինակ էր ոստիկանների նման արձագանքը: Անգամ խորհրդային աստվածամերժության տարիներին նման արձագանք չի եղել, երբեք բանը դրան չի հասել»: Անդրադառնալով այն խնդրին, որ նախաձեռնության անդամներն անարգել մուտք են գործել դիվանատան տարածք, Սրբազանը նշեց. «Մենք երբեք չենք մտածել, որ անկախ Հայաստանում հայ եկեղեցու վրա կարող է հարձակում լինել հայ մարդու կողմից: Այդպիսի բան ո՞ւմ մտքով կանցներ: Նման երևույթի կարելի է հանդիպել միայն իսլամական երկրներում: Ինչպե՞ս կարող էր հայ մարդը հայ եկեղեցում նման պահվածք ցույց տալ: Ես չեմ ուզում սա պայմանավորել «թավշյա» հեղափոխության հետ, սակայն այդ մարդիկ օգտագործեցին պահը, և փորձեցին նույն գործիքակազմը կիրառել եկեղեցու նկատմամբ: Սակայն նրանք չեն հասկանում, որ եկեղեցին այլ կառույց է ու աշխատում է իր «սահմանադրությամբ» և եթե կան խնդիրներ, դրանք պետք է եկեղեցական կանոնադրությամբ կարգավորվեն, ոչ թե փողոցային ցույցերով»:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am