Եթե ես կոռուպցիոներ լինեի, Հայաստանում Ձեր պատկերացրած օլիգարխներից մեկը կլինեի. Վազգեն Խաչիկյան

2012 թ. կալանավորվել, իսկ 2014-ին դատավճռով 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանը: Պատճառը պետբյուջեից 300 մլն դրամի յուրացումն էր: 2017 թ. սեպտեմբերի 28-ին, սակայն, Խաչիկյանն ազատ արձակվեց՝ Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալով. կրճատվել էր նրա պատժաժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցել է Վազգեն Խաչիկյանի հետ: -Պարո՛ն Խաչիկյան, երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց: Հիմա ձեզ որեւէ աշխատանքում պատկերացնում եք: -Այս պահին ես ինձ պատկերացնում եմ միայն զբոսաշրջության մեջ: Իսկ պետական համակարգ վերադառնալու առումով նախեւառաջ ես ցանկություն չունեմ, երկրորդը` չեմ կարծում, որ նման ցանկություն կա այդ որոշումներն ընդունողների մոտ: Բայց եթե իմ կարիքը զգացվի, ես, իհարկե, միշտ պատրաստ եմ: -Այլեւս չե՞ք ցանկանում քաղաքականություն վերադառնալ: -Ո՛չ: Հայաստանում քաղաքականությունը նման է Այվազովսկու 9-րդ ալիքին: Ալիքները շատ մեծ են, եւ նավդ պետք է ամուր լինի, նավապետդ` վստահելի: Հիմա ես ո՛չ նավ ունեմ, ո՛չ վստահելի նավապետ: Այնպես որ, հանգիստ ինձ համար զբոսաշրջությամբ եմ զբաղվում: -Սերժ Սարգսյա՞նն էր Ձեր նավապետը: -Ո՛չ, անուններ չեմ ուզում տալ: Այս պահին գոնե ես դրա մասին չեմ էլ մտածում: Ես մտածում եմ, որ պետք է խաղաղվի քաղաքական դաշտը: -Հեղափոխության փաստն ու Ս. Սարգսյանի հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք: -Ինչպես ասում են` Աստված բարին թող կատարի: Անկախ անձանցից, համակարգից` կուզեի, որ սա ծառայի ՀՀ-ին: Ով էլ ուզում է լինի վարչապետ, նախագահ, ես միշտ իմ պետության, իմ ժողովրդի կողքին եմ: Ավելին ասեմ` պատրաստվում եմ նամակ ուղղել կառավարությանը` կապված համայնքների զարգացման ուղիների եւ դրանում կառավարության մասնակցության հետ: -Դուք 12 տարվա փոխարեն 3 տարի անցկացրիք ազատազրկման մեջ: Եվ շատերը բարձրացնում էին այն խնդիրը, որ ամբողջական պատիժ չկրեցիք: -Լավ կլիներ, որ շահարկումներ լինեին այն ժամանակ, երբ ինձ 12 տարվա պատժաչափ էին տալիս: Եվ դա իրավական առումով ակնհայտ խնդիր էր: Մենք բոլոր հնարավորություններն ունեինք դիմելու Եվրադատարան, բայց ես դատարանի իմ ճառում էլ եմ ասել. երբեք չի լինի այդպես` Վազգեն Խաչիկյանն ընդդեմ ՀՀ-ի: -Դուք Ս. Սարգսյանի ներմամբ ազատ արձակվեցիք: Այժմ հնարավո՞ր է` գործը վերաբացվի: -Ես ինքս շահագրգիռ չեմ, չնայած գուցե գա մի ժամանակ, որ անդրադառնամ դրան, որպեսզի արդարացման հիմքով գործը վերանայվի: Մանրամասն՝Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am