Մայրապետերի նոր Հայրապետը

Կաթողիկոսի հրաժարական պահանջողները համախոհներին փոխելուց բացի, քիչ-քիչ փոխում են նաև իրենց սեռը: Օրինակ, երեկ գործող անձինք բոլորը կանայք և աղջիկներ էին: Հիմա կհարցնեք` իսկ ինչն է այստեղ վատ, չէ որ Աստվածաշնչում գրված է, որ Եվան պետք է խաբի Ադամին: Անշուշտ, դուք չեք սխալվում Կարենը ու Կորյունենք հասկացել են, որ ամեն բան պետք է անել Սուրբ գրքի կանոնի համաձայն, որ խաբելու համար կնոջից լավ տարբերակ չի գտնվի և ահա հայտնությունը՝ շատ կանայք ու հիմար տեղեկություններ: Սկսեմ ելույթներից, ուրեմն՝ երեք կնոջ ելույթ լսեցի, մեկը նանար էր ասում, մյուսը մոմ էր վառել ու Կորյունին գովում էր, էն մյուսն էլ ուզում էր ինքը կաթողիկոս դառնալ (դե սկսզբից միշտ էլ չեմուչում են անում), բայց ամենից գլխավորը Հասմիկ Հալուլյանի Նիկոլ Փաշինյանի էջում արած գրառումն էր, որը մեր սիրելի վարչապետը, երբ կարդաց, զարմացել էր: Ուրեմն՝ Հասմիկը ասում է, որ լրատվամիջոցներին Գարեգին Բ-ն թույլ չի տալիս լուսաբանել՝ մոռանալով, որ Փաշինյանը լրագրող է մասնագիտությամբ և այս ոլորտի ամենահզոր դեմքերից մեկը ու էլ չեմ ասում, որ իր կինը «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է, ու այս ամենով հանդերձ՝ պատկերացնում եմ պարոն Փաշինյանը ինչպես զարմացավ այս անլուրջ մարդկանց գրառման վրա, որովհետև մամուլին արգելելը նույն հեքիաթների ժանրից է, ինչ-որ հրապարակում հավաքված Գյուլնազի թոռներինը: Պարոն վարչապետը հստակ ազդակներ ուղարկեց այս արկածասերներին՝ հասկացնելով, որ այս երկիրը տեր ունի, որ դուք անհիմն բաներ մի ասեք, թե չէ ամբողջ Հայաստանում իրար չսիրողների ու սիրողների մեծ բունտ կարող է առաջ գալ: Հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ «մայրապետերը» նախաձեռնությունը ավելի խորը փոսը դրեցին, որովհետև իրենց ակնկալությունները հօդս ցնդեցին միայն այն բանի համար, որ նրանք և իրենց նախաձեռնությունն աբսուրդ է, որ իրենք դեռ մնացել են «բերեք մերժենք» մեծ դոզայի տակ ու չեն գիտակցում, որ հոգևոր կյանքում մերժելը հակառակ էֆեկտ ունի, որ շուտով եկեղեցին էլ եք մերժելու, Աստծուն էլ եք մերժելու ու հետո դատարկության մեջ եք մնալու: Հիմա իմ հարցը այդ մայրապետներին, (իրենք են արդեն ղեկը վերցրել) այդքան, որ հրապարակներում ասում եք մեր հարգարժան, մեր պատվարժան վարչապետը, դուք վստա՞հ եք, որ իր խոսքին հավատարիմ եք, որովհետև երեկ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր տեսակի անհնազանդության ակցիաները կամ գործողություններն, ուղղակի, հարված են կառավարությանը, որովհետև արտահայտում են անվստահություն կառավարության հանդեպ և խնդրեց դադարեցնել դրանք: Դուք վստա՞հ եք, որ շաբաթ օրը ձեր կազմակերպած երթն այդ անվստահության ցայտուն արտահայտությունը չի լինելու, դուք վստա՞հ եք, որ ձեր գործողությունները ստվեր չեն նետելու կառավարության գործողությունների վրա: Ձեզ իբրև բարի խորհուրդ, իմացեք, որ լրատվականները չեն հրապարակում ձեզ, որովհետև ձեր բոլոր քայլերը մեկը մյուսին հաղթում է իր հիմարությամբ ու եթե Փաշինյանի գրառման տակ հավաքել էիք 4 հազար հավանում, ուրեմն՝ դուք էլ մտածելու բաներ ունեք, որովհետև դրանց մեջ ահռելի թիվ էին կազմում այն մոլագարները, ովքեր եկեղեցին կործանված են ուզում տեսնել: Մի՛ ներքաշեք անմեղ մարդկանց այս կեղտոտ գործերի մեջ, եթե ուզում եք կործանվել, ուրեմն՝ ինքնուրույն արեք և Ադամի ու Եվայի պատմությունը մի՛ մոռացեք: fԿարեն Շահվերդյանի գրառումը    

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am