20 ու ձիգ տարիները քիչ չեն մտածելու համար, ուղղվելու, փոխելու վարքագիծը. ցմահ դատապարտյալների բաց նամակը վարչապետին

Մեծարգո պարոն վարչապետ, հարգարժան պարոն Զեյնալյան, նախկին իշխանությունների օրոք շատ էր բարձրաձայնվում արդարության, արդարադատության ,《հանուն Հայաստանի հանրապետության》արձակված դատավճիռների արդարացիության և անկողմնակալության մասին, սակայն միայն Թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սկսեցին խոսել "վերևից" ՝ Բաղրամյան 26 -ից դատարաններին իջեցված հրահանգների մասին: Անգամ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարեց ,որ նույնիսկ Ս.Դ-ն անզոր էր որևէ բան փոխելու: Եվ ըստ այդ հրահանգների՝ առկախված մնաց մոտ 30 ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: 20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահներին դատարանները մերժում էին պայմանական վաղաժամկետ ազատել, իսկ ավելի համարձակ դատավորները որոշումը հրապարակելուց հետո խոստովանում էին, որ ռեժիմից պետք է նեղանանք: Հիմա ենք հասկանում իրականությունը։ Անսխալ մարդ, ըստ մեզ, չկա. բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։ Մենք էլ ենք սխալվել և հայտնվել անզատության մեջ, բայց 20 ու ձիգ տարիները քիչ չեն մտածելու համար, ուղղվելու, փոխելու վարքագիծը։ Կարծում ենք մի հանգամանքել պիտի հաշվի առնել, որ մենք հանցանք կատարել ենք բավականին երիտասարդ տարիքում, իսկ հիմա արդեն հասուն մարդիկ ենք՝ կյանքի տարբեր փորձություներով անցած: Ճաղավանդակներից ներս ` փոխվել է մեր հոգեվիճակը, մտածելակերպը։ Ինչու՞ հնարավորություն չտալ մեզ ` ինտեգրվելու հասարակությանը, լինել մեր ընտանիքներում, պիտանի լինել հայրենիքին։ Հարգելի պարոնայք Փաշինյան և Զեյնալյան, պայմանական վաղաժամկետ ազատման սպասող ցմահ դատապարտյալներիս հույսը Դուք եք։ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է , արդարադատություն ապահովող ատյաններն այսուհետ անկախ են և աշխատում են օրենքի տառին համապատասխան: Եվ ուրեմն խնդրում ենք՝ քայլ արեք ՝ մշակելու օրենսդրական մի նախագիծ, որով նոր հիմունքներով մեր գործերը կներկայացվեն նոր դատաքննության: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սեղմ ժամկետներում դատարանները նորից քննեն մեր վաղաժամկետ ազատման դիմումներն արդեն օբյեկտիվ, անաչառ, առանց նախկին վերևից իջեցված հրահանգների։ Խնդրում ենք՝ մի կոտրեք արդարադատության հանդեպ ունեցած մեր հավատը, քայլ արեք ապացուցելու, որ Հայաստանում գործում է Սահմանադրությունը, որ երկրում իսկապես այլ տրամադրություն է և նոր իրավիճակ` իր բոլոր կողմերով։ Հույս ունենք, որ մեր առաջարկ-խնդրանքը չի մնա Ձեր օրակարգային սեղանին և սեղմ ժամկետում իր լուծումը կստանա։ Խորին Հարգանքներով !!!

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am