Կասկածելի ինքնասպանություն․ուր են տանում Գազի Կոլյայի ինքնասպանության թելերը

Այսօր առավոտյան ինքնասպան է եղել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը առավել հայտնի է «Գազի Կոլյա» անունով: Նիկոլայ Գաբրիելյանը 20 տարուց ավելի ղեկավարում էր «Տրանս-Գազ» ՍՊԸ-ն և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր: Սակայն նա հանրության լայն շերտերին հայտնի դարձավ իր հանրահռչակ թոռնիկների շնորհիվ։ Նա քրեական հեղինակություն Ճըվճըվ Արոյի աներն է, իսկ Ճըվճվի որդիների անունները անցնող տարիների ընթացքում կապվեցին է՛լ խուլիգանության, է՛լ կողոպուտ կատարելու, է՛լ կրակոցների , թմրանյութերի ու բազմաթիվ այլ վթարների հետ, բայց ինչպես միշտ, Կոլյա պապիկի շնորհիվ նրանք մնացին անպատժելի, կարողացան «ջրից չոր դուրս գալ»։ Մամուլի տեղեկություններով ամեն անգամ, երբ թոռները ավտովթարի են ենթարկել մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնել նրանց համար: Սակայն ամենածանր հարվածը այս տարվա հունվարի 8-ի ողբերգական ավտովթարն էր, ինչի հետևանքով 2 ոստիկան մահացավ: Ոստիկանների մահը մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ ամենազոր «Գազի Կոլյան» ոչինչ անել չկարողացավ եւ թոռները այս պահին էլ ազատազրկված են ու թերեւս նոր Հայաստանում մինչեւ վերջ կկրեն իրենց պատիժը։ Սակայն դժվար թե թոռնիկներին օգնելու անկարողությունից վշտացած է, որ Կոլյա պապիկը նման քայլի է գնացել։ Բանն այն է, որ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների` պետությանը մուծվող հարկերը այս տարիներին գրվել են սառույցին, լեւի գծերն ու դրանց միջոցով ֆինանսական հոսքերը տարեցտարի վարարել։ Գազի Կոլյան, ինչպես ասում են՝ գազավիկների կլանի կարկառուն ներկայացուցիչն էր, Կարեն Կարապետյանի ամենամտերիմ անձանցից մեկը։ Ու ինչպես Կարեն Կարապետյանի պարծանքների մասին են լեգենդներ հյուսվել, որ մի «վինտիլ» բացել-փակելով տասնյակ հազարավոր դոլարներ է ուղղել սեփական գրպանը, այնպես էլ Գազի Կոլյայի։ Վերջինս թերեւս եղել է Կարեն Կարապետյանի լեգենդար հարստության կերտման վկաներից մեկը, քանզի ի պաշտոնե համարվում էր Կարապետյանի ենթականերից մեկը։ Մամուլում հաճախ էր գրվում նրա եւ Կարապետյանի մասնակցությամբ մութ գործարքների մասին։ Ուստի հաշվի առնելով այս ամենը՝ իրավապահներին հսկայական աշխատանք է սպասվում՝ պարզելու, թե կատարվածը իրապես ինքնասպանություն է, միգուցե նրան դրդել են ինքնասպանության, կամ գուցե ինքնասպանություն չէր, այլ կարևոր վկային արանքից հանելու գործողություն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո ինչպես տեսնում ենք նախկին իշխանականները եւ հատկապես նրանք, որոնց հարստացման ճանապարհը մութ է ու կասկածելի, հայտնվում են իրավապահների ուշադրության ներքո։ Վկան Սերժ Սարգսյանի եղբայրների հետ կատարվածը։ Չկա ոչ մի երաշխիք, որ ինչ որ պահի Կարեն Կարապետյանը եւս կհայտնվի իրավապահների թիրախում, մանավանդ, որ տեղեկություններ կան, թե նա քաղաքական հավակնություններ ունի, նոր կուսակցություն է ցանկանում ստեղծել։ Այս համատեքստում Գազի Կոլյայի ինքնասպանության փաստը կասկածների տեղիք է հարուցում։ Վարկածներից մեկն այն է, որ կամ իսկապես Գազպրոմում, կամ կոնկրետ Տրանսգազում չարաշահումներն այն կարգի աղաղակող են, որ նա ինքնակամ գնացել է այդ քայլին, կամ էլ դարձել է քավության նոխազ։ Իսկ եթե չկա ֆիզիկական անձը, ցանկացած բացահայտում եի չարաշահման փաստ կարող է բարդվել հենց նրա վրա։ Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանը 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։ Անի Սահակյան

դիտվել է 3235 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am