Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ. խմբի իրական դեմքը բացահայտվում է

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանեհայտարարում էին, թե պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը ևմեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանքբացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետականկառույցի հետ: 

   Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգեպիսկոպոս Սարոյանն՝ ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգությանխնդիրներ:

  «Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները,Դիվանատան պահակին մի կողմ հրելով, մուտք է գործել փակ տարածք: Այդօրը մենք Դիվանատանը ժողով  էինք անցկացնում, երբ աղմուկ լսեցինք, և դաայն դեպքում, երբ  Վեհարանում երբեք աղմուկ  չի լինում: Դա Կաթողիկոսիաշխատակազմի, քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկաշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամները լցվել ենմիջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են:Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչ անուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրելկատարվածը:

   Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղվածնրանց  մեղադրանքները, ապա իրենց պահվածքով բացահայտեցին, որառհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,-նշեց Սրբազանը:

   Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին անվանեցին «КГБ»-ի գործակալներ, ուհայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրություննիրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով: Այսինքն, այսհայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործհամարեցին, այլև ամբողջ եկեղեցական ժողովի անդամներին անվանեցինկաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ուստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները,ովքեր ներկայացնում են ամբողջ հայությունը, կաշառված են, ազգիդավաճան:

   Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մերառաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էինգրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայեկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն,նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդելէ հիշեցնում:

   Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեքնվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսականիշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սաբողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրըԿաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ, նրանց խնդիրը հայ եկեղեցինկազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

    Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դամարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորականազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևսբացահայտվել է. սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսիհիմնադրամի հետ: Նրանք սնվում են դրամաշնորհներից ու իրականացնումեն հատուկ պատվեր եկեղեցու դեմ:

     Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդենամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբ սփյուռքն իր ձայնըբարձրացրեց ու ասաց, թե ի~նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպիո՞ւր է տանում այն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասացՍրբազանը:

    Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժածանձինք պատրաստ են ամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանքներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես, նրանից ոմանք գտնվում էինթմրանյութի ազդեցության տակ: Դա երևում էր նրանք ոչ ադեկվատ պահվածքից:Ոստիկանությունն այս ամենի մասին տեղյակ է, թմրանյութն հայտնաբերված է ու արդենիսկ հարուցվել է քրեական գործ:

    Դուք չեք կարող պատկերացնել նրանց հասցրած վիրավորանքների աստիճանը, նրանքանխտիր բոլորին ծաղրում էին: Սա արդեն անվտանգության խնդիր է, ու հարկավոր է, որայս խնդրով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: Այնպես չէ, որ այսմարդիկ զուտ աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում, այստեղ տարբերշերտեր կան, որը պետք է ուսումնասիրել»:

    Սրբազանի խոսքով՝ այս օրերին Դիվանատուն ներխուժած խումբը այն վերածել էրկերուխումի վայրի: «Էլ չեմ ասում, թե հարևան շենքի բնակիչները գիշերն ինչե~րեն նկատել Դիվանատան շենքի հետնամասում, նրանց անբարո պահվածքիցբողոքել են անձամբ բնակիչները: Սակայն ինչ-որ բան, եթե ասվում է իրենցվերաբերյալ, նրանք դա սադրանք են որակում: Դրա համար էլ, եթե ես հիմաբարձրաձայնեմ, դուրս կգա, թե ուզում եմ իրենց սևացնել, բայց այն, ինչկատարվել է՝ իրականություն է»,- ասաց Սրբազանը:

   Մեր այն դիտարկմանը, թե իրավապահները տեղյա՞կ են այդ ամենից, Գևորգ եպիսկոպոսՍարոյանն ասաց. «Այս մարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել,նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը: Ոստիկաններիարձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է,  ասում են՝ մարդիկ եկելեն, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմկարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է, եկեղեցու տարաքն է, ևմեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը: Հետևաբար, շատտարօրինակ էր ոստիկանների նման արձագանքը: Անգամ խորհրդայինաստվածամերժության տարիներին նման արձագանք չի եղել, երբեք բանըդրան չի հասել»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am