Այսօր իրենց ախպերն եմ, ավելի ուշ կասեն իրենց թագավոր ախպերն եմ. Փաշինյանը՝ Սամվել Ալեքսանյանին. տեսանյութ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին: Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եվ այսպես շարունակ:) Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն»:
